Պետք է բացառել ցանկացած միջամտություն՝ ուղղված լրատվամիջոցի ընթացիկ գործունեությանը. Կոստանյան
Լրատվամիջոցի նկատմամբ ցանկացած դատավարական որոշում պետք է լինի ծայրահեղ անհրաժեշտ։ Այս մասին այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 19–ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանն՝ անդրադառնալով սեպտեմբերի 17–ին Yerevan today կայքի խմբագրությունում կատարված խուզարկությանը։
Ըստ Կոստանյանի՝ պետք է բացառել ցանկացած միջամտություն՝ ուղղված լրատվական գործունեության իրականացնողի ընթացիկ գործունեությանը։
Պատգամավորը նշեց, որ ինքը չի կարող խոսել խուզարկություն իրականացնելու հիմքների մասին, քանի որ դրանց ծանոթ չէ.
«Ես կարող եմ խոսել դրա հետևանքների մասին. լրատվամիջոցում խուզարկությունը կատարելու անհրաժեշտությունը պետք է լինի ծայրահեղ և բացառի լրատվական գործունեություն իրականացնողի հիմնական գործունեությանը միջամտելու հնարավորությունը»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Քննչական կոմիտեն եւ Ոստիկանության 6-րդ վարչությունը համատեղ խուզարկություններ են կատարել Yerevan today կայքի խմբագրությունում։ Բռնագրավվել է մեկ պրոցեսոր եւ մի քանի կոշտ սկավառակներ։ Իրավապահները փորձել են գտնել ապացույցներ, որ կայքն առաջինն է հրապարակել հայտնի գաղտնալսումները։
ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների խուակցության գաղտնալսումների հետ կապված՝ հարուցված է երկու քրեական գործ։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում