ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է
«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, բոլոր այն քաղաքներում, որոնք առանց ղեկավար են մնացել, տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Էջմիածինը թեկնածուների պակաս չի ունենալու: Այս պահին քաղաքապետի աթոռի համար պայքարն ընթանում է 6 հոգու միջեւ:
Ինչպես տեղեկացավ «Ժամանակ»-ը, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը եւս ցանկություն ունի առաջադրվելու: Նա մասնավոր զրույցներում ասել է, որ իրեն սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն, մեր տեղեկություններով, ՔՊ-ն դեռ հստակ որոշած թեկնածու չունի, իսկ Գասպարյանին համարում է թույլ թեկնածու:
Այլ կերպ ասած՝ ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է: Հաջորդ թեկնածուն, ով նպատակ ունի դառնալ Էջմիածնի քաղաքապետ, նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանն է, ով համարվում է գեներալ Մանվելի շրջապատից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում