Նախարարությունների կին աշխատողները «հարբած մուժիկի» հայհոյանքներ են տալիս
Պետական կառույցների կին աշխատողները «հարբած մուժիկի» հայհոյանքներ են տալիս ինձ, իմ երեխային ու իմ մահացած հորը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը։
«Նախարարության աշխատողները, ընդ որում՝ երիտասարդ կանայք, «հարբած մուժիկի» հայհոյանքներ են տալիս ինձ, իմ երեխային, իմ մահացած հորը, որեւէ մեկին չեմ ներելու։ Ամբողջ փաթեթը կոնկրետ անձերով ներկայացրել ենք եվրոպական բոլոր կառույցներին: Այդ պետական աշխատողների համար թեժ է լինելու, խոստանում եմ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Քաղաքապետի թեկնածուն հայտնեց նաեւ, որ իրենց քաղաքական ուժն ընտրախախտումների վերաբերյալ որեւէ ահազանգ չեն ստացել. «Սակայն, մարդու մտքի, խոսքի հանդեպ տեռոր է եւ բոլորը պատասխան են տալու օրենքի առաջ»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում