Վարչապետի հոգեվիճակը հասկանալի է, մարդու նյարդերը կարող են տեղի տալ. Նաիրա Զոհրաբյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակն ինձ հասկանալի է։ Այսօր՝ սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե «այս երեխաների ապագայի նկատմամբ ոտնձգություն կատարողներին ոչ միայն ասֆալտին կպառկեցնենք, այլև պատերով կտանք»:
«Վարչապետի հոգեվիճակը հասկանում եմ։ Նա շրջապատված է այնպիսի դիլետանտ կադրերով, որ ամբողջ ծանրաբեռնվածությունը վերցնում է իր վրա, եւ մարդու նյարդերը կարող են տեղի տալ, ես հասկանում եմ մարդկայնորեն այդ հոգեվիճակը։ Դա կարող է լինել այն մարդու հետ, որն աշխատում է նախարարների, կառավարության աշխատակիցների փոխարեն: Եթե քաղաքապետն էլ իրենց դաշինքից ընտրվի, նրա փոխարեն էլ կաշխատի Փաշինյանը»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում