Առաջիկայում պաշտոնին հրաժեշտ կտան ՀՔԾ ղեկավարը եւ ԿԳ նախարարը
«Իրատեսը» գրում է. Ասում են, թե առաջիկայում պաշտոնին հրաժեշտ կտա ՀՔԾ ղեկավարն ու անվստահություն կհայտնվի ՀՀ գլխավոր դատախազին: Պաշտոնանկ կարվի նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Պաշտոնանկությունները պատճառաբանվում են թույլ տված լուրջ սխալներով, որոնք էլ առիթ են դարձել Փաշինյանի կառավարությունից հանրային մեծ հիասթափության:
Մեր տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը «նշանակվելու» է ԵՊՀ-ի ռեկտոր, ԿԳ նախարարի պաշտոնն զբաղեցնելու է վերջինիս տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, որը վերջերս լուրջ «ձեռնամարտի» էր բռնվել Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:
Հարցմանն ի պատասխան, թե ասում էին Դուք եք դառնալու ԵՊՀ ռեկտոր, հիմա Դուք դառնում եք նախարար, Արայիկ Հարությունյանը՝ ԵՊՀ ռեկտոր, փոխնախարար Հովհաննես Հովաննիսյանն ասաց. «Չկա նման բան և չի կարող լինել»:
Տեսնենք»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում