«Մարտի 1»-ի գործով ներքին զորքերի զինծառայողներին հարցաքննում են՝ շեշտադրելով մեկ հարց
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Մարտի 1 -ի գործով Հատուկ քննչական ծառայություն են հրավիրում տասը տարի առաջ Ներքին զորքերում ծառայություն անցած եւ հայտնի իրադարձություններին մասնակցած անձանց: Մասնավորապես, մի քանի զինվորականների հարցաքննելուց հետո, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները 4 օր առաջ ծանուցագիր են ուղարկել 2008թ. մարտի 1-ին Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նախկին տեղակալ Արթուր Խաչատրյանին:
Նրանից էլ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՀՔԾ քննիչները հետաքրքրվել են, թե ինչ տեղեկություններ ունի կամ, առհասարակ, ինչ գիտի բանակի ներգրավվածության մասին, արտակարգ իրադրության ժամանակ որտեղ են նրանք տեղակայված եղել եւ այլ հարցեր:
Ստացվում է, որ քննիչները Ներքին զորքերի զինվորականներից, նախկին պաշտոնատար անձանցից հիմնականում հետաքրքրվում են բանակի ներգրավվածության հարցի մասին՝ շեշտը դնելով այդ հանգամանքի վրա:
Իսկ ինքը՝ Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, երեկ հայտարարել է, թե իրեն դեռ հարցաքննության չեն հրավիրել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում