Վճռաբեկ դատարանի նորանշանակ նախագահի ունեցվածքը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նորանշանակ նախագահ Երվանդ Խունդկարյանի եկամուտների հանրագումարը 2017թ. կազմել է 12 357 023 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը պաշտոնատար անձի կողմից ներկայացվել է 2018թ. մարտին, երբ նա դեռ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահն էր:
2017թ. Երվանդ Խունդկարյանի դրամական միջոցները կազմել են 6000 ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ՝ 19 մլն ՀՀ դրամ: 2017թ. վերջում 19 միլիոնը եւս 3–ով է ավելացել, եւ Ե. Խունդկարյանի եկամուտը կազմել է 22 մլն ՀՀ դրամ:
Վճռաբեկ դատարանի նորանշանակ նախագահի եկամուտներն անցած տարի գոյացել են աշխատավարձից, այլ եկամուտներ եւս ստացել է: Երեք տարբեր աշխատավարձերից ստացած եկամուտները կազմել են 11 687 930, 109 102, 46 956 ՀՀ դրամ: Այլ եկամուտներից ստացված գումարը կազմել է 513 035 ՀՀ դրամ եւ շուրջ 297 եվրո: Երվանդ Խունդկարյանը անշարժ ու շարժական գույք չի հայտարարագրել:
Հավելենք, որ նա Վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվել սեպտեմբերի 13–ին՝ ԱԺ պատգամավորների ձայների 74 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում