Հայաստանում վտանգված է խոսքի ազատությունը. տարել են «Yerevan Today» կայքի խմբագրի համակարգիչը
«Yerevan Today կայքի խմբագրությունում այսօր ստուգել են ամեն ինչ, նույնիսկ ինձ թվում է, որ 2014թ. մինչեւ այսօր մեր դրած լրատվությանը ծանոթացել են, որովհետեւ կարդացել են, լավ ինֆորմացվեցին, թե ինչ է կատարավել երկրում էդ ընթացքում»,- Ոստիկանության 6-րդ վարչության եւ ՀՀ քննչական կոմիտեի խուզարկությունից հետո լրագրողներին ասաց Yerevan today-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը:
Խմբագիրը հայտնեց, որ եկել էին ինը հոգով, որոնք ընթացքում զանգում եւ խորհրդակցում էին. «Մի մեծ համակարգ էր աշխատում, հիմա թե ինչի համար էր էդ համակարգը ուղղորդվել, էս պահին դժվարանում եմ ասել: Մենք կհասկանանք, թե ինչ է կատարվել եւ հանդես կգանք հայտարարությամբ: Ես չգիտեմ՝ ինչ են փնտրում, ինչ-որ փնտրում էին՝ չգտան, բայց տարան: Հիմա եթե պետք է ինչ-որ բան գտնեն, ուրեմն՝ կգտնեն: Գրված էր, որ մեր խմբագրությունը այդ ձայնագրությունը բոլորից շուտ է տարածել եւ ենթադրվում էր, որ մենք էլ ձայնագրել ենք, բոլորը ստուգեցին: Քանդել են դարակները, բոլոր համակարգիչները ստուգել են»,-ասաց Հակոբյանը:
Ըստ խմբագրի՝ խուզարկությունից հետո 4-5 սկավառակներ են տարել եւ խմբագրության աշխատանքը պարալիզացվել է:
Սեւակ Հակոբյանը հերքեց, որ Ռոբերտ Քոչարյանը կապ ունի կայքի հետ, նա չէ սեփականատերը. «Կայքի սեփականատերը Վարդան Հովնանյանն է, բաց ինֆորմացիա կա, կարող եք նայել, դրանից հետո թե ինչ են ասում, ինչ են անում՝ երկրորդական բան է»:
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի եւ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները առավոտյան 8։30-ից սկսած խուզարկությունն իրականացնում են ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը գաղտնալսելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում