Քաղաքական իմաստով մենք ճանապարհ ենք անցել, որի համար երբեք չենք փոշմանի. Էդմոն Մարուքյան
Քաղաքական իմաստով մենք ճանապարհ ենք անցել, որի համար երբեք չենք փոշմանի, վստահ եմ՝ Արամ Սարգսյանն էլ երբևէ չի փոշմանի, մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին Նոր Նորք վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի հավաքի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ հեղափոխության լավագույն կապիտալիզացիան կլինի սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանուն արտահերթ ընտրություններում քաղաքապետ ընտրելով իրենց դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանին:
Ավագանու թեկնածու Անի Սամսոնյանն էլ հավաքվածներին կոչ արեց ուշադրություն դարձնել իրենց ծրագրին. «Սեպտեմբերի 23-ին վստահեք ձեր քվեն «Լույս» դաշինքին, և մենք կունենանք այն Նոր Նորքը, որը երազում եք դուք»:
«Լույս» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Դավիթ Խաժակյանն էլ ներկայացրեց, թե ինչ են իրենք խոստանում հատկապես Նոր Նորքի բնակիչներին:
«Նոր Նորքից Կենտրոն գնացող, ըստ էության, մեկ ճանապարհ կա, որը պարբերաբար խցանվում է եւ մեծ անհարմարություն պատճառում բնակիչներին, իսկ Կենտրոն տանող մյուս ճանապարհներն այնքան էլ հասանելի չեն, երկարացնում են ճանապարհը: Միասնական բանաձեւ չկա խնդիրը կարգավորելու համար, բայց «Լույս» դաշինքը քննարկել է խնդիրը ու իր ծրագրային դրույթներում եւս երկու կետ է ավելացրել: Առաջարկվում է բոլոր վարչական շրջանների համար կրկնվող լուծում՝ Մյասնիկյան փողոցի վրա առանձնացվող առանձին ավտոբուսային միջանցք, որը նախատեսված կլինի բացառապես հանրային տրանսպորտի թողունակությունն ապահովելու համար»,- ասաց նա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում