Միքայել Հարությունյանի քաղաքացիության հարցը Ռոբերտ Քոչարյանի հետ չի քննարկվել
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի քաղաքացիության հարցը չի քննարկվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Tert.am-ի հարցին,թե Միքայել Հարությունյանի՝ 2002-ից ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքն է ճշտվում, և նա 2007-ի ապրիլին պաշտպանության նախարար է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի կողմից, արդյոք Ռ.Քոչարյանը որևէ տեղեկություն ունի այդ մասին, ասաց պաշտպան Հայկ Ալումյանը:
«Քոչարյանի հետ Միքայել Հարությունյանի քաղաքացիության հարցը չի քննարկվել նախ, որովհետև գործի նյութերում չկա, և երկրորդ՝ դրա առիթը չի եղել»,-ասաց Հայկ Ալումյանը:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Նույն մեղադրանքն է առաջադրվել 2008-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՌԴ-ից ՀՀ ոստիկանությանը հայտնել են, որ իրենց պետության տարածքում նրա նկատմամբ հետախուզումը դադարեցված է: Ռուսական մամուլը գրել է, որ նա 2002-ից համարվում է ՌԴ քաղաքացի:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում