Ադրբեջանը հերթական անգամ խախտել է միջազգային պարտավորությունները. ԱԳՆ
Ադրբեջանը հերթական անգամ խախտել է միջազգային պարտավորությունները։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ NEWS.am–ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական կողմի հաղորդագրությունը լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելու մասին։
«Սա հերթական խախտումն է։ Անցկացվելու են խոշոր զորավարժություններ զորքերի ներգրավմամբ։ Ադրբեջանական կողմն իր միջազգային պարտավորություններին համապատասխան պարտավոր էր տեղեկացնել ԵԱՀԿ երկրներին»,–նշել է Բալայանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում սեպտեմբերի 17-22-ը լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացվեն: Զորավարժություններին կմասնակցի մոտ 20.000 զինծառայող, ավելի քան 200 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի ավելի քան 120 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետներ, մինչեւ 10 միավոր կործանիչ ու ռմբակոծիչ, մինչեւ 20 միավոր տարբեր նշանակության բանակային ավիացիա։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում