Վարչապետի պաշտոնական կայքէջի «Աշխատակազմ» բաժնից վարսահարդար օգնականի անուն-ազգանունը հեռացված է
«Ինչպես հայտնի է, օրերս, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, վարչապետի օգնական նշանակվեց Սոֆյա Նավասարդյանը: Դա սոցցանցերում և մամուլում մեծ աղմուկի առիթ տվեց, քանզի պարզվեց, որ նոր օգնականը վարչապետի տիկնոջ վարսավիր-ստիլիստն է: Ն. Փաշինյանի մամուլի քարտուղարի պարզաբանում էլ եղավ, թե Սոֆյա Նավասարդյանը, որպես օգնական, զբաղվելու է նույն գործով, ինչ նախքան այդ:
Եվ այդ բուռն արձագանքներից ընդամենը մի քանի օր անց, ավելի կոնկրետ՝ երեկ երեկոյան, կարելի է ասել՝ պատահաբար, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքէջի «Աշխատակազմ» բաժինն էինք նայում (մամուլի քարտուղարի հեռախոսահամարն էր պետք), ուշադրություն գրավեց, որ «Վարչապետի օգնականներ» բաժնում նոր օգնականի՝ Սոֆյա Նավասարդյանի անուն-ազգանունը նշված չէ: Դա զարմանալի է:
Բայց էլ ավելի զարմանալի է, որ երբ, այդ հանգամանքով հետաքրքրված, սկսեցինք «Վարչապետի որոշումներ» բաժնում փնտրել Սոֆյա Նավասարդյանին օգնական նշանակելու մասին Նիկոլ Փաշինյանի որոշումը, այդ փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը կամ գոնե հղումն էլ չհայտնաբերեցինք:
Ոչ պակաս հետաքրքիր է այն, որ երբ «Գուգլի» որոնիչով փնտրեցինք Սոֆյա Նավասարդյանին ու սեղմեցինք նրա անուն-ազգանվան նշումով կառավարության էջի հղումը, «եկանք» կառավարության gov.am կայք, բայց նշումով՝«Գոյություն չունեցող էջ»:
Սա, որոշակի ենթադրությունների տեղիք է տալիս, այն առումով, թե ի՞նչ է եղել վարչապետ Փաշինյանի նոր օգնականի հետ: Արդյոք Նիկոլ Փաշինյանը վերանայե՞լ է նրա նշանակման վերաբերյալ իր որոշումը, բայց որոշել է առայժմ այդ մասին հանրությանը ոչինչ չասել: Այսպես ասենք՝ սուսուփուս, որ մի հատ էլ աղմուկ դրա շուրջ չլինի»,-գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում