Օրակարգում 21 հարց, որից 13-ը չզեկուցվող, մեկը՝ գաղտնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 21 հարց, որից 13-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:
Նշենք, որ կառավարության նիստը վարում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով գտնվում է Ֆրանսիայում:
Օրակարգում են, մասնավորապես, «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը լուծարվելու հետ կապված պահուստային ֆոնդից ՀՀ Վարչապետի աշխատակազմին 33,29 մլն դրամ հատկացնելու հարցը, Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատելու համար նախատեսված պատժաչափը խստացնելու եւ ազատազրկում ենթադրող պատիժ սահմանելու հարցը, ՀՀ Լոռու մարզի Ձորագյուղ եւ Սարահարթ համայնքներում, Արմավիրի մարզի Խանջյան եւ Հայթաղ համայնքներում, Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին հարցերը:
Օրակարգում են նաեւ «ԵՐԱԶ ՋԵՎԵԼԵՐԻ» ՍՊԸ-ին «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու մասին , ինչպես նաեւ Ռազմական դրության ժամանակ պարետային ժամի ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու համար հատուկ թույլտվություններ (անցագրեր) տալու (փոխանակելու) կարգը, նաև հատուկ թույլտվությունների (անցագրերի) ձևերը սահմանելու մասին հարցերը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում