«Թեղուտ»-ը գրավադրման տակ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, երեկ Հայաստան են ժամանել, ապա Թեղուտ մեկնել ռուսական VTB բանկի ներկայացուցիչները։ Բանն այն է, որ «Վալեքս գրուպի» կազմում գտնվող Թեղուտ հանքավայրի շահագործման համար Թեղուտ հանքավայրի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը ժամանակին բավականին մեծ վարկ է վերցրել՝ գրավադրելով հանքավայրը։
Վերջին շրջանում Թեղուտը մեծ ֆինանսական դժվարություններ ունի եւ վարկային պարտավորությունները չի կարողանում կատարել, ինչի արդյունքում VTB-ում ժամկետանց վարկեր ունի՝ մոտ 380 միլիոն դոլարի կարգի։ Եվ բանկն արդեն սկսել է հանքավայրը վարկի դիմաց վերցնելու գործընթացը։
Մեզ ասացին, որ բանկի կողմից նշանակված անձը ժամանակավորապես կստանձնի տնօրենի պաշտոնը, ապա բանկը կառողջացնի այն եւ կվաճառի նոր գնորդի։ Մեր տեղեկություններով, Մեջլումյանը մոսկվացիների հետ մեկնել է Թեղուտ եւ, հավանաբար, փորձելու է հանքի աուդիտի ժամանակ աչալուրջ լինել, որ այն հնարավորինս բարձր գնահատվի եւ փակի ողջ վարկային պորտֆելը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում