Եթե ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը որոշել է դիմել մոնիտորինգային հանձնաժողովին, նշանակում է՝ ինչ-ինչ խնդիրներ է տեսնում ՀՀ-ում
«Հրապարակը» գրում է. «Մենք գրել էինք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Բրյուսելում ներկայացնում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ապա եղավ ԵԺԿ նախագահ Դոլի հայտարարությունը, այս օրերին էլ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն է գործի անցնել Եվրոպայում: Բացի ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումներից, ուր որոշում է կայացվել դիմել մոնիտորինգային հանձնաժողովին՝ «Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաև քաղաքական հետապնդումների կապակցությամբ» մոնիտորինգ անցկացնելու համար: Արփինե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ում, ուր Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք առաջիկա այցից առաջ խիստ հետաքրքրված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով՝ հասկանալու համար, թե Մակրոնն ինչպիսի Հայաստան է ժամանելու:
Արփինե Հովհաննիսյանը քննարկումների ժամանակ ներկայացրել է ընդհանուր իրավիճակը, ազատ խոսքի դեմ կիրառվող բռնաճնշումները, ՀՀ երկրորդ նախագահի, նախկին այլ պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը:
Ի դեպ, հիշենք, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովն է որոշում՝ անձը քաղբանտարկյալ է, թե ոչ, և եթե հանձնաժողովը որոշել է դիմել մոնիտորինգային հանձնաժողովին ու պատրաստ է զբաղվել այդ խնդիրներով, դա նշանակում է, որ այսօր ինչ-ինչ պրոբլեմներ է տեսնում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանձնաժողովը պատրաստ է նաև խնդրի առնչությամբ բանաձևերի նախագծեր շրջանառել և ընդունել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում