Երբ շուրջօրյա ցնորքի մեջ լսվում է բանականության ձայնը
Սեպտեմբերի 11-ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հանդես եկավ հերթական սենսացիոն հայտարարությամբ: Նա վերցրեց եւ հայտարարեց, թե 2008թ. մարտի 1-ին բանակը կրակել է Երեւանի բնակելի շենքերի վրա, եւ որ բանակի ներգրավվածությունը հանգեցրել է պաշտպանական դիրքերի թուլացմանը:
Նախ մտահոգիչ է, որ ՀՔԾ պետը կրկին անգամ կասկածը ներկայացնում է որպես ապացուցված մեղադրանք, բացի այդ, մտորումների տեղիք է տալիս բանակին վարկաբեկելու ՀՔԾ-ի անդադար փորձերը:
Այսօր ՀՔԾ պետի սկանդալային հայտարարությանը ստիպված անդրադարձել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, որը մարտի 1-ի դեպքերի ժամանակ եղել է Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետը:
«2008 թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ առաջնագիծը նոսրացած չի եղել, առաջնագծում ընթացել է սովորական մարտական աշխատանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արտակ Դավթյանը:
«Ես՝ որպես օպերատիվ վարչության պետ, նաև պատասխանատու եմ եղել մարտական հերթապահության կազմակերպման համար: Տվյալ դեպքերի ժամանակ առաջնագծի անմիջական գործողություններն այդ դեպքերի հետ պետք չէ կապել»,- ասել է նա:
Անդրադառնալով հաջորդ սկանդալային մեղադրանքին, թե բանակը կրակել է բնակարանների ուղղությամբ, Արտակ Դավթյանը պատասխանել է. «Բանակը չի կրակել բնակարանների ուղղությամբ, եթե կրակել է՝ կրակել են անհատ ինչ-որ զինծառայողներ, որոնք ունեն ազգանուններ, որոնց տակ կանգնած են անհատ մարդիկ»:
Ճշտող հարցին, թե կրակելու հրաման եղե՞լ է, ԳՇ պետը հայտնել. «Նման հրաման չի եղել»:
Հիշեցնենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Դավթաշեն վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին հայտարարել էր. «Ռոբերտ Քոչարյանը 2008 թ. հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել է, բերել եւ սեփական ժողովրդին օկուպացրել է, եւ դա ապացուցված է: Եվ այդ ընթացքում մեր երեխեքին խրամատներում փոխող չի եղել, նրանք, որ պետք է մնային 14 օր, մնացել են շատ ավելի երկար: Մեր սահմանը եղել է անպաշտպան»:
Եւ, անկասկած, ողջունելի է, ուրախալի է, որ շուրջօրյա նյարդային իրավիճակում, երբ հնչում են սկանդալային եւ խիստ վտանգավոր հայտարարություններ, գտնվում է մարդ, այս դեպքում Արտակ Դավթյանը, որը սառնասրտորեն պատասխանում է հնչեցված մեղադրանքներին եւ միաժամանակ փորձում հանդարտեցնել իրավիճակը եւ հանրությունը դուրս բերել այս խելակորույս վիճակից:
Մեկ անգամ շեշտենք, բանակին, բանակի ղեկավարությանը, շարքայինններին, սպայական կազմին վարկաբեկելու փորձերը չեն բխում ոչ մեր պետության, ոչ էլ ժողովրդի շահերից:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում