Վազգեն Մանուկյան . Ավելի լավ կլիներ՝ արձագանքն ավելի ուշ լիներ, բայց ավելի լուրջ լիներ
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը անդրադարձել է Ազգային անվտանգության և Հատուկ քննչական ծառայության պետերի խոսակցության ձայնագրությանը։
-Պարոն Մանուկյան, երեկ համացանցում հայտնվեց ՀՀ ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի խոսակցության ձայնագրությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրողությունը։
-Նախ պետք է նշել, որ այդ խոսակցության իսկությունը հաստատվեց։ Առաջին և ամենակարևոր հարցը բովանդակությունն է: Շատ տխուր է գիտակցել, որ մեր պետությունում պետական, իրավական բարդ հարցերը նման մակարդակով են լուծվում։
Երկրորդը՝ ո՞վ է ձայնագրել. քանի որ խոսքը վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության պետին և Հատուկ քննչական ծառայության պետին, ապա իմ ենթադրությունն այն է, որ դա կարող էր անել կա՛մ որևէ երկրի գաղտնի ծառայություն (իսկ մի քանի երկրներ կան, որ նման հնարավորություններ կարող են ունենալ), կա՛մ դա ներքին օղակից են արել։
Բոլոր դեպքերում դա ցույց է տալիս, թե մեր անվտանգությունը ինչ ցածր աստիճանի վրա է գտնվում, և դա պետք է սթափեցնի։
Երրորդ հարցը՝ ինչո՞ւ հենց այս պահին հայտնվեց այս ձայնագրությունը։ Այստեղ ես ենթադրություններ անել չեմ կարող, բայց դա երևի թե կարևոր հարցերից մեկն է։ Այս հարցը փոխկապակցված է նաև այն հարցի հետ, թե ում է սա ձեռնտու և թե ինչ է պետք սպասել ապագայում:
Ինչ վերաբերում է այս միջադեպի վերաբերյալ իշխանության արձագանքին, ապա կարծում եմ՝ դա ադեկվատ արձագանք չէր։ Ավելի լավ կլիներ՝ արձագանքն ավելի ուշ լիներ, բայց ավելի լուրջ լիներ։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում