Ոստիկանությունը որեւէ մեկին «ասֆալտին չի փռել»
Ինչպես հայտնի է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել:
«Պարոնայք Արթուր Վանեցյան եւ Վալերի Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը՝ կատարված աշխատանքների և արդյունքների մասին»,- հրահանգել էր Փաշինյանը:
Նրա հանձնարարականից հետո ժամեր են անցել, սակայն հայտնի չէ` իրավապահները որևէ օպերացիա իրականացրել են, թե ոչ: ArmLur.am-ը տեղեկատվության համար դիմեց Ոստիկանության լրատվության պետ Աշոտ Ահարոնյանին` պարզելու համար, թե ինչ արդյունքեր են առկա:
Ահարոնյանը մեզ հետ զրույցում նշեց, թե ոստիկանության կողմից համապատասխան աշխատանքներն ընթանում են, սակայն հանրայնացման ենթակա տեղեկություն, ըստ նրա, դեռեւս առկա չէ: Ահարոնյանը ընդգծեց` հրապարակման ենթակա տեղեկության դեպքում կհանրայնացվի:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում