«Ելք»-ում կոմպրոմիսի են գնացել
«Հրապարակը» գրում է. «Ելք» խմբակցության ղեկավարի շուրջ վերջնական համաձայնությունը, ըստ մեր աղբյուրների, այնքան էլ հեշտ չի կայացել: Էդմոն Մարուքյանը մի կերպ է զիջել, ընդ որում, նույն «Լուսավոր Հայաստանի» աղբյուրները դա բացատրում էին նրանով, որ Նիկոլ Փաշինյանը հակված չի եղել Արտակ Զեյնալյանին արձակուրդ տալ, խմբակցության ղեկավարի շուտափույթ ընտրության հարցն է դրել, իրենք էլ ստիպված համաձայնել են:
«Հանրապետություն» կուսակցությունից ասում են՝ ընդհանուր առմամբ, «ՔՊ»-ն չի ցանկացել, որ Արտակ Զեյնալյանն առաջադրվի, մենք ասացինք՝ եթե արձակուրդ չտաք, Արտակը դիմում կտա, դուրս կգա կառավարությունից, Փաշինյանն ասել է՝ ոլորտն էսօր ամենածանրաբեռնվածներից է, գործերը՝ մանավանդ ՄԻԵԴ-ի մասով, շատ-շատ են, ուշացնել չի կարելի, առաջարկել է՝ իր նման, աշխատանքից հետո, ժամը 6-ին քարոզարշավին Արտակը մասնակցի, չեն համաձայնել:
«Բայց դե Արտակն օրվա մեջ մի երկու ժամ զբաղվում է ՄԻԵԴ-ի գործերով, մնացած ժամանակը տրամադրում է քարոզչությանը»,- ասաց «Հանրապետության» մեր աղբյուրը: Իսկ ո՞վ է ֆինանսավորում «Լույսի» քարոզարշավը, խոսակցություններ կան, որ ահագին լուրջ սպոնսորներ ունեք, այդ թվում՝ դրսից Ռուսաստանի հայտնի դեմքեր:
«Չկա նման բան, հակաքարոզչություն է, Արամ Սարգսյանն է հիմնական ֆինանսավորողը ու թիմի մնացյալ անդամները»: Եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ ձեր թեկնածուն է հաղթել, տեր կկանգնեք ձեր հաղթանակին, թե, ինչպես Մանե Թանդիլյանի, ֆրակցիայի ղեկավարի դեպքում, «երգով կնահանջեք»: «Երբեք չկասկածեք, տեր ենք լինելու»:
Ի դեպ, Արտակին Երևանի խնդիրների նրբություններում օգնում են ոչ միայն «Ելք»-ի Երևանի ավագանու կարկառուն անդամները, նրանց թվում՝ Դավիթ Խաժակյանը, Անահիտ Բախշյանը, այլև Երևանի նախկին քաղաքապետ, ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում