Ինչ իմացանք ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի մտերմիկ հեռախոսազրույցից
Եւ այսպես. ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցից իմացանք, որ.
ա. ԱԱԾ եւ ՀՔԾ պետերը մտերմիկ հեռախոսազրույցների ժամանակ են որոշում, թե ում կալանավորեն կամ «փակեն», իսկ ում` ոչ, եւ ընտրել խափանման այլ միջոց: Ուշադրություն դարձրեք՝ ՀՔԾ պետն ու ԱԱԾ պետը, որոնք դրա իրավունքը չունեն
բ. Վարչապետն է հրահանգում «փակել» այս կամ այն մարդուն, իսկ ուժային կառույցները փորձում են այն իրականություն դարձնել
գ. Դատավորը ԱԱԾ-ը պետից խնդրում է թույլ տալ ծանոթանալ գործի նյութերին եւ նոր որոշում կայացնել (խոսքը Քոչարյանի գործի մասին է) եւ ստանում անեկդոտային պատասխան՝ ծանոթացիր, բայց ուզես-չուզես կալանքը պտի տաս
դ. Մինչ օրս հայտնի եւ անկախ փորձագետ Վահե Գրիգարյանն աշխատում է ՀՔԾ պետի տակ եւ նրա հրահանգով եւ ցուցումով ֆեյսբուքյան ստատուսներ գրում
ե. «նոր ենք բարշել» Ռուսաստանի հետ, եւ որ ՀՔԾ պետը պատկերացում անգամ չունի, թե ով է եւ ինչ պաշտոն է զբաղեցնում Յուրի Խաչատուրովը
Հ.Գ. Միայն չասեք, թե ինչ էինք անում Սերժի ժամանակ կամ ի՞նչ է, ուզում եք հները վերադառնա՞ն:
Լեւոն Բաղդասարյան
Top-News.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում