Յուրի Խաչատուրովի որդու հայտարարությունը
Առանց կոնկրետանալու ԱԱԾ և ՀՔԾ պետերի ձայնագրության մեջ ասվող հորս՝ Խաչատուրովին առանց հիմքերի կալանավորման փաստին, որին գնահատական կտան իրավաբանները, կառանձնացնեմ մի քանի դրվագներ և խոսքս ուղղում եմ Սասուն Խաչատրյանին։
Սասուն Խաչատրյան, ո՞վ է քեզ բարոյական իրավունք վերապահել խոսել ամբողջ կյանքը հայրենիքին և բանակին նվիրած մարդու մասին հեգնական տոնով և այդպիսի ցինիկ ծիծաղով, ո՞վ է քեզ պաշտոնական իրավունք վերապահել պատերազմ անցած և մեր երկիրը նման մակարդակում ներկայացնող մարդու մասին արտահայտվել, որ թող նստի խելքը, գլուխը հավաքի։
Երբ 1993թ․-ին հայրս իր ամբողջ ընտանիքին տեղկալայել էր ռմբակոծվող Շամշադինում, դու հանգիստ սովորում էիր իրավաբանական ֆակուլտետում, և այդպես էլ բանակում չծառայելով խելքդ գլուխդ չհավաքեցիր բանակի ստեղծման հիմքում կանգնած մարդկանցից մեկի մասին արտահայտվելիս։ Եվ հենց քո չծառայելու պատճառով էլ չես կարողանում տարբերել գլխավոր շտաբի պետի և կայազորի պետի պաշտոնները։ Ու մեկ էլ այ սրա-նրա <ֆուցն> Խաչատուրովին էշ անվանելուց առաջ, մտածեիր, որ գալու է օրը և հորթի դեմքով նստես մամլո ասուլիսին։ Էլի շատ բան կա ասելու, ուղղակի քո պարագայում այսքանից ավել իմաստ չեմ տեսնում։ Միայն կասեմ քո բառերով՝ գնա մի երկու օր նստի, խելքդ գլուխդ հավաքի ու հրապարակային ներողություն խնդրի կյանքը հայրենիքին նվիրած, նաև քո անվտանգությունը ապահոված մարդու մասին քո՝ քուչի մակարդակի արտահայտությունների կապակցությամբ, այ «ֆուցն»։
Իգոր Խաչատուրով


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում