200 մլն դոլարի սպառազինության մի մասն արդեն ՀՀ-ում է. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով ՀՀ Զինված ուժերի սպառազինությանը, նշեց, որ տեխնիկական միջոցների համալրում է տեղի ունեցել: Այս մասին գրում է tert.am-ը:
«Չեմ կարող բացել ցանկը, քանի որ գաղտնի է, բայց երկու հարյուր միլիոն դոլարով նախատեսված սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է, մատակարարված է Զինված ուժեր և դրված է ծառայության: Մնացած պայմանագրերն ընթանում են ըստ կնքված ժամանակացույցի, և հետամուտ ենք լինելու, որ շուտ ստանանք, քանի որ բանակի մարտունակությունը կախված է սպառազինությունից»,-ասաց նա:
Վիգեն Սարգսյանն ասաց, որ այն, ինչ ստանում են Ռուսաստանի Դաշնությունից, չի կարող լրացնել այն գերժամանակակից սպառազինությունների կարիքը, որն ունի Զինված ուժերը, և համագործակցության հնարավորություններ են փնտրում նաև այլ գործընկերների հետ:
Նա նշեց, որ ժամանակակից սպառազինությանը ծանոթանալու համար կարևոր են պարբերական այցերը: Նախարարը նաև ընդգծեց բանակի նկատմամբ հասարակության վստահությունը և թափանցիկության ապահովումը:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)