Ռուսաստանում մեկնարկել են վերջին 40 տարվա ընթացքում ամենախոշոր զորավարժությունները (տեսանյութ)
Ռուսաստանի Հեռավոր Արևելքում մեկնարկել են «Արևելք-2018» զորավարժությունները, որոնք կդառնան 37 տարվա ընթացքում Ռուսաստանում ամենախոշոր զորավարժությունները: Դրանց կմասնակցի մոտ 300 հազար զինծառայող, տասնյակ հազարավոր զրահապատ մեքենա, ուղղաթիռ, ինքնաթիռ, անօդաչու սարք և նավ, զորավարժություններին կմասնակցեն նաև ստորաբաժանումներ Չինաստանից և Մոնղոլիայից, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության կայքը: Գերատեսչությունը հրապարակել է նաև զորավարժությունների մեկնարկի տեսանյութը:
Զորավարժությունները տեղի կունենան սեպտեմբերի 11-17-ը՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ղեկավարության ներքո:
Դրանք բաժանված կլինեն երկու փուլի: Առաջին փուլում կիրականացվի Հեռավոր Արևելքում զորքերի տեղակայումը և տարածաշրջանում ռազմածովային նավատորմի ուժերի կուտակումը, երկրորդ փուլում կմշակվի տարբեր զորախմբերի կառավարումը:
Ինչպես նշել է երկրի պաշտպանության նախարարությունը, զորավարժությունների գլխավոր նպատակը ռազմական ղեկավարության պատրաստվածության մակարդակի ստուգումն է մեծ հեռավորությունների վրա զորքերի վերախմբավորում նախապատրաստելու և իրականացնելու ընթացքում, ինչպես նաև ցամաքային ուժերի և նավատորմի միջև փոխգործակցությունը կազմակերպելու ժամանակ:


















































Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է «Օխոտնիկ» նորագույն անօդաչուի առաջին թռիչքը (տեսանյութ)
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում