Առողջապահության նախարարն անվանի մասանգետների փոխարեն խորհրդատու է նշանակել իր մտերիմներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հերթական ուշագրավ որոշումն է կայացրել, որի անունը դրել է «շրջադարձային, կարծրատիպեր կոտրող ռեֆորմ»: Նա ոչ աշխատանքային՝ կիրակի օրով հայտարարել է, թե «Այլեւս չի լինելու դեռեւս խորհրդային տարիներից պահպանված, առողջապահության նախարարի կողմից նշանակվող «Գլխավոր մասնագետների ինստիտուտը»։ Բժիշկ մասնագետի որակավորումը չպետք է որոշվի նախարարի հրամանով, այլ հակառակը՝ նրա կրթությամբ, աշխատանքային փորձով… եւ այլն»:
Նկատեցի՞ք՝ նախարարը հակասում է ինքն իրեն. հայտարարում է, թե չի ընդունում նախարարի կողմից նշանակվող բժիշկների «ինստիտուտը», բայց ինքն է անում նույն նշանակումները՝ պարզապես գլխավոր մասնագետ որակումը փոխարինելով «խորհրդատու» ձեւակերպմամբ:
Նրա մեկնաբանմամբ` «Նորանշանակ խորհրդատուները օգնելու են առողջապահության նախարարությանը ոլորտային քաղաքականության մշակման… գործում»: Նշենք, որ այս որոշումն էլ նախարարը կայացրել է առանց մասնագիտական շրջանակների հետ խորհրդակցելու, իսկ բժշկությունը յուրօրինակ մասնագիտություն է, եւ խորհրդակցելը երբեք ամոթ չէ: Իսկ բժիշկների համար «գլխավոր մասնագետը» պարզապես տիտղոս է՝ չվարձատրվող աշխատանք: Բայց անգամ տիտղոսազրկումը Թորոսյանը արել է մարդու իրավունքների ոտնահարման վառ դրսեւորումներով: Նա անվանի, վաստակ ունեցող 4 տասնյակից ավելի բժիշկներին ուղղակի արհամարհելով` գիշերով հայտարարել է, որ հեռացված են:
Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ պետք է նախ շնորհակալություն հայտներ ցտեսություն ասելուց առաջ՝ նախապես տեղեկացնելով նրանց իր որոշման պատճառների մասին:
Նշենք, որ նախարարը տիտղոսից զրկել է այնպիսի անվանի բժիշկների, ինչպիսիք են ՀՀ վաստակավոր բժիշկ, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը, ԵՊԲՀ Ստոմոտոլոգիայի ֆակուլտետի դեկան, ստոմոտոլոգների ասոցացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Լազր Եսայանը, Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը, «Աստղիկ» ԲԿ-ի նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը եւ այլք:
Լուրեր կան, որ նա իր մտերիմներին է նշանակել խորհրդատուներ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել նորերը, նախարարությունից պատասխանեցին՝ «պրոֆեսիոնալիզմի»: Սա ոչ այլ ինչ է, քան ապտակ բժշկի մասնագիտությանը եւ արժեքների ոչնչացում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում