Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ) Հայտարարություն Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Մամուլ

Պար ես մտել, պի­տի շո­րո­րաս. Հերթական ոչինչ չտվող հանդիպումը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին հանդիպման կանխատեսումներն ու արձագանքները, ինչպես մեր նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, գերազանցեցին բուն հանդիպումը: Սա, կարելի է ասել, նորմալ է, միշտ էլ նման հանդիպումներից առաջ լինում են գերչափազանցված կանխատեսումներ, իսկ հանդիպումից հետո նույնատիպ մեկնաբանություններ: Ընդ որում՝ չափազանցվածությունն ընդգրկում է բոլոր ճամբարները՝ եւ՛ գովերգողների, եւ՛ քննադատողների:

Մյուս կողմից, չենք կարող համարել նաեւ, որ տեղի է ունեցել հերթական ոչինչ չտվող հանդիպումը, քանի որ իսկապես էլ ժամանակն էր ճշտել մի շարք օրակարգային հարցեր, այդ հարցերը բոլորովին էլ չէին վերաբերում հայ-ռուսական արմատական հարաբերություններին եւ տարբեր ոլորտներում համագործակցությանը: Այս հարաբերությունները շարունակվելու էին նույն միտումներով եւ նույն տրամաբանության մեջ՝ անկախ հեղափոխությունից: Պատահական չէ, որ, օրինակ, ռազմական մատակարարումների առումով վարչապետը նշում է, որ այն ընթանալու է բնականոն հունով:

Այս հանդիպման խնդիրն այլ էր: Նախ՝ նախորդ երկու հանդիպումներում վարչապետ Փաշինյանը շարունակաբար շեշտում էր Հայաստանի սուվերենությունը՝ փոխկապակցված հայ-ռուսական դաշնակցության հետ: Այս հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նույնպիսի շեշտադրություն: Սակայն մինչ հանդիպումը տեղի ունեցած տեղեկատվական ճնշումները հայկական կողմի վրա, կարծես թե, տրամադրություններ շոշափող գործառույթ ունեին: Միաժամանակ ցանկացած նման մակարդակի հանդիպումից առաջ տեղի են ունենում, այսպես ասած, տեղեկատվական արշավներ եւ ուժի ցուցադրություն: Դժվար է ասել, արդյո՞ք դա իրականացվում է Կրեմլի ցուցումով, թե՞ նրա լուռ համաձայնությամբ, սակայն դրանից երեւույթի բովանդակությունը չի փոխվում:

Սակայն, ինչպես ցույց տվեցին հանդիպման ընթացքն ու հանդիպումից հետո հնչած հայտարարությունները, հայկական կողմը նախ՝ բավարար երաշխիքներ է հերթական անգամ ներկայացրել Ռուսաստանին՝ հետագա համագործակցության շարունակության սերտացման եւ տեսլականի վերաբերյալ, ռուսական կողմն էլ իր հերթին կրկին համոզվել է Հայաստանի անկեղծության մեջ:

Սակայն, սա չի նշանակում է, թե առաջիկայում Ռուսաստանը այլեւս խուսափելու է Փաշինյանի կառավարությանը կամ ներկայիս իշխանությանը, այսպես ասած, մանր ստուգողական հարվածներ հասցնել: Չի նշանակում նաեւ, որ Հայաստանը պետք է հրաժարվի շարունակաբար իր սուվերենությունը հիշեցնել: Իրականում այս գործընթացները աշխարհաքաղաքական իմաստով շարունակական պրակտիկաներ են, որոնք իրականացվում են միջպետական հարաբերություններին զուգահեռ: Սա առավել քան նորմալ է, թեկուզ եւ տհաճ, սակայն նորմալ, որովհետեւ Ռուսաստանը որպես կայսրություն կամ կայսերական հավակնություններ ունեցող երկիր, շարունակելու է առնվազն ինքն իր համար գծել ազդեցության սահմաններ: Ուզենք թե չուզենք, մենք գտնվում ենք այդ սահմաններից ներս, եւ մեր կամ ցանկացած իշխանության խնդիրն է հնարավորինս արդյունավետ կերպով իրացնել սուվերենության մեր չափաբաժինը:

Այս տեսանկյունից ընդամենը կարող ենք ասել, որ ՀՀ եւ ՌԴ ղեկավարների հանդիպումը ցույց տվեց, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են վերահսկելիության սահմաններում, որ այս հարաբերություններում ֆորս-մաժորները ամենամոտ ապագայում բացառված են: Բացի այս, ինչ-որ իմաստով Փաշինյանը քարտ բլանշ ստացավ ռուսական եւ ռուսական ծագմամբ մի շարք խոշոր կազմակերպությունների նկատմամբ՝ օրինակ «Հարավկովկասյան երկաթուղու» եւ «Գազպրոմ Արմենիայի»: Վերջինիս պարագայում նման քարտ բլանշ է Պուտինի «զարմանքը» Հայաստանում գազի գնի վերաբերյալ: Սակայն սա համարել զուտ հայկական դիվանագիտության հաղթանակ, նույնպես տեղին չէ, քանի որ «Գազպրոմի» նման տնտեսական գիգանտի հետ Ռուսաստանի կենտրոնական իշխանությունը եւս երբեմն-երբեմն ունենում է խնդիրներ, սակայն սա այլ քննարկման թեմա է: Վերջապես, եթե ընդհանուր առմամբ ամփոփենք հանդիպման էմոցիոնալ կողմերը, ապա կարող ենք նշել, որ Հայաստանը վերջնականապես սկսել է ձեւակերպել իր մոտեցումները իր դաշնակցի նկատմամբ, այդ մոտեցումները կարող ենք անգամ բնութագրել կոշտ՝ որոշակի շրջանակների կողմից, սակայն սուվերենության սահմանները չնեղացնելու տեսանկյունից տարբերակների ընտրությունն այնքան էլ մեծ չէ, ուստի, ինչպես ասում է ժողորդական ասացվածքը, «պար ես մտել, պիտի շորորաս»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում