Նոր մանրամասներ «օրենքով գող» Պզոյի արտաքսումից. Հայաստան գալու օրը հայտնի է
ԱՄՆ կառավարությունը որոշել է նահանգներից արտաքսել քրեական աշխարհում հայտնի օրենքով գող Արմեն Ղազարյանին` Պզոյին: Ավելին` մեզ հասած տեղեկությունների համաձայն` որոշում է կայացվել, որ նրան սեպտեմբերի 18-ին պետք է արդեն ուղարկած լինեն Հայաստան:
Հիշեցնենք, որ դեռեւս 2013 թ. Արմեն Ղազարյանը Մանհեթենի դաշնային դատարանում 37 ամսվա ազատազրկման դատապարտվեց: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց «Միրզոյան- Թերջանյան կազմակերպության» հանցավոր համագործակցության մեջ ներգրավված լինելու մեջ:
Հետաքրքիր է՝ Ղազարյանը կգա, կհաստատվի Հայաստանում, թե, այնուամենայնիվ, կորոշի բնակվել այլ երկրում` հաշվի առնելով փաստը, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանություններն օրենքով գողերի եւ քրեական հեղինակությունների դեմ պայքար են սկսել. հիշում եք, Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո նրանց բերման ենթարկեցին ոստիկանատներ կամ ԱԱԾ, ոմանց նկատմամբ նույնիսկ քրեական գործ հարուցեցին:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում