«Ժառանգության» վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը և կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանն ազատ են արձակվել
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը և կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանն ազատ են արձակվել: Այս մասին տեղեկացնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը։
«Նոր տեղեկացանք, որ Հովսեփ Ղազարյանն ու Վահագն Հովհաննիսյանը ազատ են արձակվել: Մանրամասների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»,– ասվում է «Ժառանգությանն» ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունն ավելի վաղ ահազանգել էր, որ կուսակցության վարչության անդամն ու կուսակցության համակիրը բերման են ենթարկվել։
«Հենց նոր տեղեկացանք, որ Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին եւ կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին:
Նրանց «հանցանքը» կայացել է նրանում, որ փորձել են «Street art» ոճի մեջ Ժառանգության քաղաքական գովազդը (ի դեպ, առանց որեւէ նախընտրական տարբերանշանի) իրականացնել փողոցի մայթերին:
Արաբկիրի բաժին է մեկնել Արմեն Մարտիրոսյանը: Այնտեղ է նաեւ փաստաբանը, ում արդեն 15 րոպե է՝ ներս չեն թողնում: Տղաների հետ հնարավոր չի կապվել նաեւ հեռախոսով: Հավանաբար առաջին արած ահազանգից հետո ձեռքներից խլել են: Մենք սպասում ենք Ոստիկանության պաշտոնական պարզաբանմանը»,- ասվում էր հաղորդագրության մեջ:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում