«Սանիթեքը» ասելիք չունի՞, թե՞ անելիք
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ կատարվում է մայրաքաղաքում արդեն երկու ամսից ավելի, դժվար է որակել քաղաքակիրթ բառապաշարով: Աղբի հսկայական կուտակումներ, գարշահոտություն, իսկ աղբահանության համար պատասխանատու կազմակերպությունը՝ «Սանիթեքը», ուղղակի անգործության է մատնված: Դեռ մեկ ամիս առաջ անդրադառնալով այս խնդրին՝ զրուցել էինք կառույցի պատասխանատուներից մեկի հետ, ով ասել էր, թե տեխնիկական խնդիր ունեն, այն է՝ մեքենաների մեծ մասը փչացել է, իսկ խնդիրը կկարգավորվի մի քանի օրից, երբ նոր մեքենաներ կունենան: Ոչ միայն մի քանի օրից, այլև մեկ ամսից էլ չի կարգավորվում խնդիրը:
Ավելին, մեր զրուցակիցն ասել էր, թե անլուրջ է իրավիճակը որպես սաբոտաժ որակելը: Որպեզի հասկանանք, թե իրականում ինչ է կատարվում, ինչպես հանկարծ շարքից դուրս եկան բոլոր մեքենաները ու երբ «Սանիթեքը» «շարք կվերադառնա», գրավոր հարցում ենք ուղարկել նրանց: Օրենքով նախատեսված ժամկետում պատասխան չենք ստացել: Չունե՞ն ասելիք, թե՞ արդեն առաջնորդվում են «թքած ունենալու» սկզբունքով, դժվար է ասել:
Իսկ հարցերը հետևյալն էին. ի՞նչ ժամկետներում կկարգավորվի առկա խայտառակ վիճակը, ի՞նչ փուլում է նոր մեքենաներ ունենալու գործընթացը, արդյոք «Սանիթեքի» նման գործելաոճը կապված չէ իշխանափոխության հետ: Եվս մեկ հարց վերաբերում էր բարձրահարկ շենքերի աղբատար խողովակների փակման հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում