Սամվել Ֆարմանյանը քրոջ դեմ քրգործի մասին
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը խոստանում է քրոջ՝ Անահիտ Ֆարմանյանի գործի առնչությամբ ամենապատշաճ պահին ներկայացնել շատերի համար ոչ ականջահաճո եւ հետեւանքներ առաջացնող փաստեր։ Այս մասին նա հայտարարեց սեպտեմբերի 6-ին՝ լրագրողների հետ զրույցում։
Սակայն նա նկատեց, որ այժմ նախկինում արված հայտարարություններին ավելացնելու ոչինչ չունի։
«Ես այդ գործի վերաբերյալ շատ մանրամասն հանդես կգամ մամուլի ասուլիսով, կներկայացնեմ մեծ թվով փաստեր, այդ թվում՝ շատերի համար ոչ ականջահաճո եւ հետեւանքներ առաջացնող փաստեր, ինչպես նաեւ կտամ գնահատականներ։ Առայժմ այսքանը»,–նշեց պատգամավորը։
Սամվել Ֆարմանյանը հավաստիացրեց՝ Անահիտ Ֆարմանյանը նախաքննությունից թաքնվելու որեւէ ռացիոնալ մտադրություն չունի։
Հիշեցենք, որ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը մեղադրվում է խարդախության մեջ: Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումն ու հայտարարել հետախուզում:
Անահիտ Ֆարմանյանը հայտարարություն էր տարածել եւ հայտնել, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքի պատճառը ազգանունն է՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը լինելու հանգամանքը։
Անահիտ Ֆարմանյանի պաշտպաններն էլ հավաստիացրել են, որ նա չի խուսափում վարույթն իրականացնող մարմնից, նա գտնվում է ամենամյա արձակուրդում։ «Վարույթն իրականացնող մարմինը Անահիտ Ֆարմանյանի հետ կապի մեջ է եղել փաստաբանի միջոցով։ Անահիտ Ֆարմանյանը մինչեւ արձակուրդը չի հրավիրվել մասնակցելու դատավարական գործողությունների եւ չի ունեցել որեւէ կարգավիճակ։ Ես անձամբ դեռեւս հուլիսի 19-ին տեղեկացրել եմ քննիչին, որ պատրաստ ենք մասնակցել դատավարական գործընթացին»,–հայտարարել է Անահիտ Ֆարմանյանի պաշտպան Նարեկ Ալոյանը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում