Հայաստանում որեւէ աշխատավարձով նման շքեղ առանձնատուն չես գնի. Օսիպյանը ՝ Գասպարյանի առանձնատան մասին (Տեսանյութ)
Հայաստանի Հանրապետությունում որեւէ աշխատավարձով չես կարող գնել նման շքեղ առանձնատուն: : Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե ոստիկանապետի աշխատավարձով հնարավոր է շքեր առանձնատուն գնել, ինչպես դա արել է նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը:
«Թե ի՞նչ ճանապարհով է այն գնվել կամ կառուցվել, այդ հարցով կխնդրեմ դիմեք իրեն՝ կառուցողին կամ սեփականատիրոջը»,- ասաց Օսիպյանը:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Վլադիմիր Գասպարյանի 3 մլն դոլարանոց առանձնատանը վերաբերող հոդվածի հիման վրա քրգործ է հարուցել:
«Hetq.am» լրատվական կայքում հրապարակված «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում