Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ) Հայտարարություն Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Հայաստան

Հնարավորություն ենք տալիս ներկայանալ միջազգային մրցույթ-փառատոններին

Արվեստը լեզու է, որով կարելի է խոսել աշխարհի ցանկացած երկրում. այս նշանաբանով չորս տարի առաջ հիմնադրված Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան արդեն իսկ կազմակերպել է հարյուրավոր փառատոններ ու մրցույթներ Հայաստանում և արտերկրում: Այն հայտնի բրենդ է աշխարհի տարբեր երկրներում: Ասոցիացիայի կողմից կազմակերպվող մրցույթ- փառատոները բազմաթիվ են եւ բազմապիսի: Մրցույթ-փառատոններին մասնակցում են տաղանդաշատ երգիչներ, պարողներ, երաժիշտներ ու արվեստի այլ ճյուղերի ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր ժանրի արվեստագետ կարող է ինքնաարտահայտվելու հնարավորություն եւ հարթակ ստանալ: Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի անդամներ են դառնում մրցույթ- փառատոների մասնակիցները, որոնք էլ հնարավորություն են ստանում ամիսը մի քանի անգամ ներկայանալ արտերկրի հանդիսատեսին: Օրերս տեղի ունեցավ «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի հերթական` 5-րդ համագումարը, որի ընթացքում ամփոփվեցին տարվա ընթացքում իրականացված մրցույթների ու փառատոնների արդյունքները: Մասնավորապես շեշտադրվեց, որ ասոցիացիային արդեն իսկ անդամագրված է ավելի քան 40 հազար արվեստագետ, որոնք Հայաստանը ներկայացնում են աշխարհի շուրջ հարյուր երկրներում: 

Համագումարին իր ելույթով հանդես եկավ «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցչության նախագահ Հովհաննես Թադևոսյանը: Վերջինս առաջարկեց ստեղծել հիմնադրամ և պարբերաբար մրցույթ-փառատոններից ստացված հասույթի որոշակի մասը փոխանցել հիմնադրամին:
«Գումարը կհավաքագրվի և կօգտագործվի երեխաների հագուստի և արտերկիր մեկնելու ծախսերը հոգալու համար: Ես վստահ եմ, որ բոլորը ցանկություն կհայտնեն օգնել մեր հիմնադրամին: Առաջին մեծ ներդրումը կանեմ ես»,- խոստացավ Հովհաննես Թադևոսյանը: Ապա քննարկվեց Էրեբունի-Երևանի մշակութային փառատոններին մասնակցության ձևաչափերը:
Համագումարի շրջանակներում մասնագետներն անդրադարձան նաև ասոցիացիայի ներսում Գեղարվեստական խորհրդի ստեղծման անհրաժեշտությանը, որը պետք է վերահսկողություն իրականացնի ինչպես հանրապետական, անպես էլ միջազգային մրցույթներին մասնակցող խմբերի ընտրության հարցում: Հենց համագումարի ընթացքում ընտրվեցին խորհրդի անդամները, որոնք նաև պետք է հանդես գան հայաստանյան և միջազգային մրցույթ-փառատոնների ժյուրիի կազմում:
Ի դեպ, միջոցառմանը խոսեցին նաև խնդրահարույց հարցերից, որոնցից առաջնայինը վերաբերում էր դպրոցներում պար առարկայի դասավանդմանը: Ասոցացիայի ներկայացուցիչները շատ կարևորում են պար առարկայի դասավանդումը բոլոր դպրոցներում, քանի որ այն օգնում է երեխաներին չհեռանալ ազգային արմատներից: Սակայն համագումարի անդամների համար մտահոգիչ է այն, որ միշտ չէ, որ դպրոցում առարկան դասավանդում են իրական պրոֆեսիոնալները: Նրանք որոշեցին մի շարք մասնագետների անունից համատեղ առաջարկ ուղարկել Կրթության և գիտության նախարարին՝ խնդրին լուծում տալու համար:
Համագումարն ամփոփվեց առաջիկա ծրագրերի ներկայացմամբ, որոնք նոր թափ են հաղորդելու ասոցիացիայի ակտիվ աշխատանքին: Մինչև տարեվերջ ասոցացիան շատ հագեցած օրակարգով է աշխատելու՝ բացահայտելով ու ճանապարհ բացելով մեծաթիվ տաղանդաշատ երիտասարդների համար:
Սեպտեմբեր 24-25-ը Երևանում տեղի կունենա «Կոմիտաս 2018» հոգևոր ու դասական երգի և երաժշտության 1-ին Հանրապետական մրցույթ- փառատոնը: Առաջին փուլը տեղի կունենա Երևանում, երկրորդը` Գյումրիում:
Սեպտեմբերի 28-30-ը Մոսկվայում տեղի կունենա «Autumn Moscow Cup-2018» Սպորտային պարերի միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը կներկայացնի Արսեն Մելքոնյան և Լուսինե Կարապետյան զույգը` հանդես գալով պրոֆեսիոնալ կարգում:
Հոկտեմբերի 6-9-ը Մոսկվայում տեղի կունենա «Красная Звезда-2018» 2-րդ միջազգային մրցույթը:
Հոկտեմբերի 12-15-ը Երևանում տեղի կունենա Իռլանդական Ստեպ պարերի վարպետության եռօրյա անվճար դասընթաց, Իռլանդական Պարերի Միջազգային Ասոցիացիայի գլխավոր տնօրենի մասնակցությամբ: Հոկտեմբերի 13-ին Պարարվեստի ուսումնարանում կանցկացվի «Pa De De-2018» դասական բալետի և մոդերնի 1-ին միջազգային մրցույթը, որին կմասնակցեն և՛ Պարարվեստի ուսումնարանի ուսանողները, և ՛ մասնակիցներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ճապոնիայից, Իսրայելից,Հարաֆային Կորեայից:
Հոկտեմբերի 14-ին Համազգային թատրոնում կանցկացվի «Սայաթ Նովա-2018» ժողովրդական պարերի 1-ին Հանրապետական մրցույթը: Նույն օրը Համազգային թատրոնում տեղի կունենա նաև «Ֆլամենկո-2018» իսպանական պարերի 1-ին Հանրապետական մրցույթը և «Armenian Golden Star Music Awards-2018» կատարողական արվեստի գործիչների Հանրապետական 2-րդ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ կպարգևատրվեն արվեստի գործիչներ շուրջ հիսուն անվանակարգերում: Հոկտեմբերի 15-ին կանցկացվի «Փոքրիկ և Երիտասարդ Աստղեր-2018» մանկապատանեկան արվեստի 1-ին Հանրապետական մրցանակաբաշխությունը: Նույն օրը տեղի կունենա նաև «Էկզերսիս-2018» պարային Հանրապետական 1-ին մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում պարային խմբերը տեսաերիզով ներկայացնեն իրենց պարային բեմադրությունները, իսկ ասոցիացիան կորոշի մրցանակիրներին: Բացի այդ, կպարգևատրվեն մեր պարարվեստում իրենց ներդրումն ունեցած պարարվեստի մի շարք գործիչներ: Հոկտեմբերի 16-ին առաջին անգամ Գյումրիում կանցկացվի «Աղասի Շաբոյանի անվան Հանրապետական պարի փառատոն», որին կմասնակցեն պարային խմբեր հանրապետության տարբեր մարզերից և քաղաքներից:
Հոկտեմբերի 24-ին Ռիգայում տեղի կունենա «World Dance Cup-2018» պարի աշխարհի 3-րդ առաջնությունը: Հոկտեմբերի 30-ին Պրահայում կանցկացվի «Europe Stars-2018» 2-րդ միջազգային մրցույթը: Նոյեմբերի 3-ին Նեպտուն մարզահամալիրում տեղի կունենա Սպորտային պարերի Հայաստանի 1-ին բաց առաջնությունը: Նոյեմբերի 4-ին Սունդուկյանի անվան Դրամատիկական թատրոնում կանցկացվի «Վանուշ Խանամիրյանի անվան» 3-րդ Հանրապետական պարային փառատոնը: Նոյեմբերի 7-13-ը Կրասնոյարսկում տեղի կունենա «Дети 21-ого века» դասական բալետի միջազգային մրցույթը: Նոյեմբերի 18-24-ը Չեխիայում տեղի կունենա «Artsitic Dance World Championship-2018» Արտիստիկ պարերի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնի Մոսկվայում գործող «Արատտա» պարային համույթը: Նոյեմբերի 22-26-ը Բեռրլինում կանցկացվի «Euro Pop Contest Berliner Perle-2018» երգի միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանը կներկայացնի երգչուհի Անահիտ Հակոբյանը: Նոյեմբերի 28-30-ը Դուբայում տեղի կունենա «Dubay Star-2018» 1-ին միջազգային մրցույթը: Իսկ դեկտեմբերի 6-10-ը Ռիգայում սպասվում են «Riga Simphony-2018» 5-րդ միջազգային մրցույթը:
«Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի համար չափազանց կարևորում է հայկական մշակույթի զարգացումն ու հանրահռչակումը: Միջազգային մրցույթները, փառատոները, կոնգրեսները աշխուժացնում են մշակութային կյանքթը Հայաստանում, նպաստում տաղանդավոր երիտասարդների ճանաչմանն ու նվաճումներին: