Կա՞, արդյոք, Ամուլսարում ուրան
Բնապահպանները կոչ են անում լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել Ամուլսարի հանքավայրում` պարզելու համար՝ արդյոք տվյալ կամ հարակից տարածքներում ուրանի առկայությունը:
«ԷկոԼուր» հկ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը նշեց, որ դեռ 2007-ին «Գորնի ժուրնալ»-ում հրապարակվեց երկրաբանական գիտությունների դոկտոր Գ. Պ. Ալոյանի հոդվածը, որում Ամուլսարում ուրանի պաշարները գնահատվում են 100 տոննա:
Հեղինակի խոսքով, Ամուլսարում ուրանը գտնվում է Կեչուտ գյուղից 4 կմ հարավ-արեւելք եւ նույնանուն լեռան գագաթից 5 կմ հյուսիս-արեւմուտք:
«Ամուլսարում հինգ հատվածներում հաշվարկվել է մոտավորապես 76 տոննա ուրան, իսկ հաշվի առնելով թորիումի հատվածի ուրանը նրա ընդհանուր պաշարները կարելի է գնահատել 100 տոննա», - ասվում է հոդվածում:
Հոդվածի լույս տեսնելուց հետո տարիներ շարունակ համապատասխան կառույցները այս տեղեկատվությանը պատշաճ ուշադրություն չեն դարձրել: Մինչ այդ բնապահպանները վախենում են, որ Ամուլսարում ուրանի պաշարները կարող են Ամուլսարի հանքավայրին շատ մոտ գտնվել կամ մասնակի նրա տարածքի մեջ մտնել: Նման դեպքում հանքավայրի բաց եղանակով շահագործումը եւ պայթեցման աշխատանքները կարող են լուրջ ռիսկերի պատճառ դառնալ:
«Մենք կարծում ենք, որ այս կապակցությամբ պետք է մանրամասն ուսումնասիրություններ կատարվեն, որոնց հիման վրա Հայաստանի կառավարությունը պետք է լուծի Ամուլսարի հանքավայրի շահագործման նպատակահարմարությունը:
Ուրանը ռազմավարական հումք է եւ այստեղ պետք է կառավարության կողմից տրված հատուկ լիցենզիա լինի, որը Lydian Armenia-ն չունի», - ընդգծեց Զարաֆյանը:
Lydian Armenia-ը բրիտանական Lydian International-ի դուստր ձեռնարկությունն է: Ամուլսարի նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: Հանքավայրի շահագործումը 10 տարի եւ 4 ամիս կտեւի, տարեկան միջինում նախատեսվում է 200 000 ունցիա ոսկի արդյունահանել: Ամուլսարի հանքավայրը Հայաստանում պաշարների մեծության թվով երկրորդն է:
Հավելենք, որ տեղացիները հունիսից շարունակում են փակել Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով դրա շահագործման դեմ:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում