Գործը հասավ նրան, որ քրգործ են հարուցում աղքատ եւ սահմանամերձ գյուղի ղեկավարի դեմ
Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառմամբ բացահայտվեցին պաշտոնատար անձի կողմից յուրացման դեպքեր։ Յուրացնողը՝ Այգեպար համայնքի նախկին ղեկավարն էր։
Նյութերի նախապատրաստման ընթացքում նախնական տվյալներ են ձեռք բերվել, որ Այգեպարի մանկապարտեզին բարեգործությամբ տրամադրված մանկական խաղահրապարակը մանկապարտեզի տարածքում տեղադրելու փոխարեն, համայնքի նախկին ղեկավարը տեղավորել է իր առանձնատան բակում։ Բացի այդ, մանկապարտեզի գույքի ուսումնասիրությամբ պարզվել է, որ գույքացուցակում ներառված չեն «Հայ օգնության ֆոնդի» նվիրաբերած համակարգիչը, տպիչ սարքը, մոնիտորն ու ջրի պոմպը։
Պարզվել է, որ անցած տարվա մայիս-հոկտեմբեր ամիսներին Այգեպարի մանկապարտեզը վերանորոգվել է և գտնվել հարկադիր պարապուրդի մեջ։ Առանց համապատասխան փաստաթղթային հիմնավորումների, որպես հարկադիր պարապուրդ, համայնքապետարանը 1․512․000 դրամ աշխատավարձեր վճարելու փոխարեն, վճարել է 2,142,000 դրամ՝ համայնքի բյուջեին պատճառելով 630000 դրամի վնաս։
Պարզվել է նաև, որ անցած տարվա օգոստոսին, բարեգործական մի կազմակերպություն, համայնքային կենտրոնի շենքի տանիքի վերանորոգման համար հատկացրել է շինանյութ։ Սակայն մինչ օրս աշխատանքներ չեն իրականացվել, իսկ շինանյութը համայնքի նախկին ղեկավարը յուրացրել է։
Ըստ ձեռք բերված նախնական տվյալների` յուրացվել է նաև համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման համար ձեռք բերված, ընդհանուր՝ 5․000․000 դրամի շինանյութի մի մասը։
Բացի այդ պարզվել է նաև, որ 2015 թ․ նոյեմբերին համայնքի ղեկավարի որոշմամաբ համայնքապետի ծառայողական մեքենան աճուրդով վաճառվել է նրա քրոջը։ Մեքենան շարունակել է վարել համայնքի ղեկավարը և մինչև 2017թ նոյեմբեր, համայնքապետարանի բյուջեից, փաստացի վաճառված մեքենայի համար գնվել է ամսական շուրջ 300լ վառելիք։ Պետությանը պատճառվել է շուրջ 3․000․000 դրամի վնաս։
Նախապատրաստված նյութերով պարզվել է նաև, որ համայնքի նախկին ղեկավարը յուրացրել է 2010թ «Գրանդ Հոլդինգ» ընկերության՝ բարեգործական նպատակով համայնքին տրամադրած «Բելառուս» տրակտորը։
Պատճառված վնասի ընդհանուր չափը ճշտվում է։
Կատարվում է քննություն։
Հ.Գ. Ափսոս հաղորդագրությունում նշված չէ, թե ամենասահմանամերձ եւ աղքատ գյուղերից մեկի՝ Այգեպարի գյուղապետը որքան աշխատավարձ է ստացել, եւ թե ինչ է արել տրակտորի հետ:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում