Փաշինյանը մտադիր է Ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն յուրայիններով համալրել
«Հրապարակը» գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը նշանակված է սեպտեմբերի 22-ին։ Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել են ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի թեկնածությունը։ Տեղեկություն կա, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ֆեդերացիայի գործադիր կոմիտեն յուրայիններով համալրել: Մեզ հայտնի դարձավ, որ մասնավորապես կներկայացվի Արեն Մկրտչյանի թեկնածությունը, ով ժամանակին սպորտային մեկնաբան է աշխատել, իսկ հիմա վարչապետի կոռուպցիայի հարցերով օգնականն է։
Արեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում մեկնաբանելով այդ լուրը՝ ասաց․ «Այդ մասին դեռ որեւէ պաշտոնական տեղեկություն չկա հրապարակված, երբ հրապարակվի, դուք կիմանաք»։ Այսինքն՝ չի՞ բացառում, որ գործկոմի անդամ կդառնա։ «Միգուցե լինի, միգուցե՝ ոչ, սպասեք եւ կտեսնեք»:
Հիշեցնենք, որ 2002-ից ՀՖՖ-ն ղեկավարում է Ռուբեն Հայրապետյանը, իսկ ներկա գործկոմի կազմը 15 անդամից է բաղկացած․ կազմում են Սամվել Ալեքսանյանը, Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանը, Վիկտոր Դալլաքյանը, Սուքիաս Ավետիսյանը եւ նախկին իշխանության հետ առնչություն ունեցող այլ անձինք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում