Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ) Հայտարարություն Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Հայաստան

Ֆիզմաթ. ժամանակը կրթության մեջ

Ֆիզմաթ դպրոցը՝ շրջանավարտների աչքերով. կայացման մասին

Խորհրդային Միությունում ֆիզիկամաթեմատիկական ուղղվածությամբ առաջին դպրոցը ստեղծվեց Հայաստանում։ 1965 թվականին դպրոցը հիմնադրվեց ակադեմիկոս, խոշոր մաթեմատիկոս Արտաշես Շահինյանի ջանքերով։ Կեսդարից ավելի գործող Երևանի պետական համալսարանին առընթեր ֆիզմաթ հատուկ դպրոցն այսօր կրում է հենց Արտաշես Շահինյանի անունը։ Շահինյանի որդին՝ ակադեմիկոս Արամ Շահինյանը պատմում է՝ հայրն ի սկզբանե մտադրված էր բարձր մակարդակի գիտական դպրոց ստեղծել, որտեղ ուսանած աշակերտները կկարողանային զարգացնել Հայաստանում սաղմնային վիճակում գտնվող գիտությունը։
«Ֆիզմաթ դպրոցը թե հիմնադրման ժամանակ, թե հիմա զուրկ է ֆորմալիզմից։ Այստեղ չեն ասում՝ այս տողին այս տողն անգիր արա ու վերջ, այստեղ սովորեցնում են աշակերտին մտածել և ստեղծագործել», նշում է Շահինյանը։
Կրթության և գիտության փոխնախարար, ֆիզմաթի նախկին սան Մանուկ Մկրտչյանը դպրոցի մատուցած ստեղծարար մտածելակերպը փաստարկում է այնտեղ աշխատող մասնագետներով. «Ֆիզմաթի ուսուցիչներն առաջին հերթին բարձր մակարդակի մանկավարժներ են, գիտնականներ, սակայն երբեք չեն մոռանում ստեղծագործելու մասին։ Իսկ այնտեղ, որտեղ ուսուցիչը ստեղծագործում է, այսպես թե այնպես ստեղծագործում է նաև աշակերտը»։
Դպրոցի տնօրենը և ուսուցիչներից 15ը ֆիզմաթի շրջանավարտներ են։ Նախկին ֆիզմաթցի, մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Արման Սարգսյանը նշում է՝ դպրոցում անցնում են այնպիսի առարկաներ, որոնք անգամ բուհերում չեն ուսումնասիրում. «Ավարտական դասարանցիների հետ մենք՝ ուսուցիչներս, արդեն շփվում ենք հավասարը հավասարի պես, միասին փորձում բարդ խնդիրներին լուծումներ տալ»։ Ֆիզմաթի ևս մեկ սան, ֆիզիկայի ամբիոնի վարիչ Մեխակ Հայրապետյանը նշում է մասնագիտական առարկաներից մի քանիսը. «7րդ դասարանում անցնում ենք «Ֆիզիկան մեր շրջապատումե առարկան, 8րդում՝ «Մարմինների շարժումը և փոխազդեցությունը, 10րդում՝ «Ֆիզիկայի օրենքները և պարադոքսներըե, 11րդում՝ «Թվային էլեկտրոնիկա»։ Փորձում ենք ամեն ինչ անել, որ աշակերտը դասապրոցեսի մեջ լինի ամբողջությամբ, որ կարողանա ուսուցչի հետ համակարծիք չլինել, քննադատել, ազատորեն իր կարծիքն արտահայտել»։
13 տարի դպրոցի տնօրինությունը ստանձնած, նույն դպրոցի սան տնօրեն Հայկազն Նավասարդյանը նշում է՝ ֆիզմաթ դպրոցը կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված 7ից ավելի մասնագիտացած ծրագրեր է իրականացնում, արդեն հրատարակված է մաթեմատիկայի 5 ձեռնարկ. «Ֆիզմաթ դպրոցը վերցրել է կրթության մի ճանապարհ, որով պարտավորվում է այստեղ ուսանող յուրաքանչյուր աշակերտի գիտական առաջընթացը ապահովել՝ տալով նրան բարձրորակ կրթություն։ Մենք ակնկալում ենք, որ ֆիզմաթ ավարտող երեխան պետք է դառնա գիտնական, գիտահետազոտական աշխատող, հետազատող մարդ, առաջատար մասնագետ արդյունաբերության և տնտեսության ոլորտներում»։


Թվերը մանկուց սանձողները. սաների մասին


Դպրոցի անաղմուկ բակում երկու տղաներ են քայլում՝ խրված բացած տետրերի մեջ։ Նրանցից քիչ այն կողմ երեխաների մի խումբ շրջապատել է ուսուցչին։ Երեք աղջնակ շտապում են դեպի դպրոցի դուռը՝ ուսուցչի առաջադրած գլուխկոտրուկի լուծումը ոգևորությամբ գտնել փորձելով։ Այստեղ սովորելը սովորական երևույթ է։ Սովորական է նաև, որ աշակերտների մեծ մասը ակնոց են կրում, սովորական է, որ տեղական և միջազգային օլիմպիադաներից մեդալներ ունեն, սովորական է, որ գրագետ և կապակցված խոսք ունեն, և սովորական է, որ թվային հաշվարկների հետ դուով են շփվում։
«Դժվար է պատկերացնել այսօրվա հայաստանյան իրականությունը առանց 52 տարի առաջ ստեղծված ֆիզմաթ դպրոցի։ Դպրոցը ցանկացած ոլորտում բարձրակարգ մասնագետներ է տվել, բազմաթիվ գիտնականներ, որոնք այսօր մեծ ներդրում ունեն մեր ազգի հաջողությունների ձեռքբերման գործումե, տնօրեն Հայկազն Նավասարդյանի կարծիքն է։ Դասամիջոցին վազվզոց և աղմուկ տեսնելու փոխարեն դասեր կրկնող և համապատասխան դասասենյակներում գիտափորձեր անող երեխաներ ենք տեսնում։ Մեր զարմանքին տնօրեն Նավասարդյանը պատասխանում է այսպես. «Ֆիզմաթ եկած յուրաքանչյուր երեխային մենք բացատրում ենք, որ ինչքան էլ պատվաբեր և հաճելի է ֆիզմաթում սովորելը, նույնքան բարդ է և ծանրաբեռնված։ Ֆիզմաթցի երեխան պետք է կարողանա իրեն հաճույքներից, ուրախ ժամանցից ինչ-որ տեղ կտրել՝ դպրոցում պատշաճ սովորելու համար»։
12րդ դասարանի աշակերտները ինչոր չափով թիրախային են դպրոցի համար, քանի որ հարազատ դպրոցում սովորում են վերջին տարին։ Նրանցից շատերը հստակ պատկերացնում են իրենց ապագան։ Մեզ հետ զրուցած աշակերտների ճնշող մեծամասնությունն իրենց տարիներ անց տեսնում են թվերի հետ աշխատելիս՝ մաթեմատիկայում, ֆիզիկայում, ֆինանսներում կամ ծրագրավորման մեջ։ 12րդ դասարանցի Սերգեյը հստակ որոշել է, որ մաթեմատիկոս է դառնալու, իր համադասարանցի Միքայելը երկմտում է մաթեմատիկայի և ծրագրավորման շուրջ, իսկ Խաչատուրն ասում է՝ պետք է համադրի ծրագրավորումն ու ֆիզիկան։
Տարիքով փոքր աշակերտներն էլ հստակ են տեսնում իրենց ապագան։ 11րդ դասարանում սովորող Դավիթն իր խոսքը սկսում է այսպես. «Ես դառնալու եմ ֆիզիկոս և ինձ պատկերացնում եմ համալսարանում աշխատելիսե։ Դավիթը դպրոցի ամենաօժտված աշակերտներից է, միջազգային օլիմպիադաներից մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներ է բերել։ Մեր զրույցի ժամանակ Դավիթը երկրաչափության խնդիրներ էր լուծում. «Ֆիզմաթում միշտ զբաղվելու ինչոր բան ունես, կարող ես կարդալ, ընկերներիդ հետ զրուցել։ Այստեղ միջավայրը շատ տրամադրող է»։

«Միայն չոր թվեր չեն». բազմակողմանի կրթության մասին

Դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Անժելա Նազարեթյանը նաև հայոց լեզու և գրականություն է դասավանդում։ Ասում է՝ թեև դժվար է մասնագիտացված դպրոցում ոչ մասնագիտական առարկա դասավանդելը, երեխաները մեծ բավականությամբ են հաճախում իր դասերին։ «Ֆիզմաթը բազմակողմանիորեն է զարգացնում մարդուն։ Հարյուրամյակներ առաջ լավագույն ֆիզիկոսները փիլիսոփաներն էին, տիեզերագետները, որոնք աշխարհում կատարվող ամեն ինչից տեղեկություն ունեին։ Մենք աշխատում ենք այնպես անել, որ երեխայի մոտ զարգանա ստեղծագործական միտքը, գեղեցիկը տեսնելու և գնահատելու կարողությունը»։
Ֆիզմաթի շրջանավարտ, ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը ասում է՝ դպրոցում ֆիզկուլտուրան բարձր մակարդակի վրա է անցկացվում։ «Ամբողջ օրը դասարաններում կամ համակարգիչների դիմաց նստող աշակերտների համար ֆիզիկական վարժությունները շատ կարևոր են. դպրոցում դա միշտ գիտակցել են»։
Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը ֆիզմաթ դպրոցի բազմակողմանի կթրությունը կապում է դպրոցի հիմնադրի՝ Արտաշես Շահինյանի տեսակի հետ։ «Շահինյանը, լինելով խոշոր մաթեմատիկոս, շատ զարգացած անձնավորություն էր, ուներ լայն հորիզոններ և պատկերացումներ։ Եվ պատահական չէ, որ թեև Երևանի ֆիզմաթ դպրոցն ամբողջ Խորհրդային միությունում առաջին ֆիզմաթ դպրոցն էր, բայց Շահինյանը խիստ սկզբունք էր դրել, որ դպրոցի երեխաները պետք է լինեն բազմակողմանի զարգացած»։