Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի մեջ մեղադրվող արաբը դատապարտվեց 9 ամսվա ազատազրկման
Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի մեջ մեղադրվող արաբ Յակոբ Մոհամեդ Աբդուլկավի Ալ-Բաթալին դատապարտվեց 9 ամսվա ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ նա Եվրոպա մեկնելու եւ այնտեղ մշտական բնակություն հաստատելու նպատակով 2018թ. փետրվարի 16-ին Արաբական Միացյալ Էմիրությունից ժամանել է Երեւան: Ապրիլի 26-ին ժամը 23:35-ի սահմաններում Յակոբը «Արաքս» սահմանապահ ուղեկալի պատասխանատվության հատվածում առանց սահմանված փաստաթղթերի Արաքս գետով ապօրինի կերպով փորձել է հատել ՀՀ պահպանվող սահմանը, դեպի Թուրքիա, սակայն, բռնվել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության սահմանապահ ջոկատի սահմանապահների կողմից:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 38-ամյա արաբին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել 9 ամսվա ազատազրկման:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում