Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի 12 ուժ. ՀԺԱՄ-ն ինքնաբացարկ է ներկայացրել ԿԸՀ
ԿԸՀ-ն իր այսօրվա նիստում քննարկեց Երևանի ավագանու ընտրություններում մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի փաստաթղթերի վերաբերյալ հարցերը: Այսօր լրացել է հայտ ներկայացրած քաղաքական ուժերի գրանցման ժամկետը:
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 քաղաքական միավոր՝ 9 կուսակցություն և 4 դաշինք:
ԿԸՀ –ն գրանցեց 12 քաղաքական միավորի մասնակցությունը, քանի որ Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն կուսակցությունն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել՝ հետ պահանջելով ԿԸՀ ներկայացրած փաստաթղթերը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ 3 առանձին թեկնածուի չեն գրանցել՝ փաստաթղթերի հետ կապված խնդիրներով:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել հետևյալ քաղաքական ուժերը.
Րաֆֆի Հովհաննիսյան, «Ժառանգություն»
Արտակ Ավետիսյան, «Ռեֆորմիստների» կուսակցություն
Մանուել Գասպարյան, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն
Անահիտ Թարխանյան, «Երեւանի հանրություն» դաշինք
Արտակ Զեյնալյան, «Լույս» դաշինք
Նաիրա Զոհրաբյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Արարատ Զուրաբյան, «Երևանցիներ» դաշինք
Գեւորգ Հովսեփյան, «Հայք» (Հայկազուններ) կուսակցություն
Միքայել Մանուկյան, «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցություն
Հայկ Մարության, «Իմ քայլը» դաշինք
Մհեր Շահգելդյան, «Օրինաց Երկիր» կուսակցություն
Գեւորգ Սանդալյան, «Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն
Զարուհի Փոստանջյան, «Երկիր Ծիրանի» կուսակցություն


















































Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր
Քվեարթերթիկի վրա նկարված սրտիկներ, քաղաքապետի՝ ավելացված նախընտրած թեկնածուներ. անվավեր ճանաչված քվեաթերթիկներ (Լուսանկարներ)
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները
Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելը տուգանվում է 500․000-700․000 դրամի չափով
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում