Որքան պետք է լինի տարրական և միջին դասարանում սովորողների առավելագույն թիվը
Այսօր կառավարության չզեկուցվող հարցերի շրջանակներում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը, որի նպատակն է հստակեցնել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում դասարանների ձևավորման գործընթացը, դասարաններում սահմանել սովորողների քանակը:
Այսպիսով, նախագծով սահմանվում է, որ հաստատության տարրական և միջին դպրոցի յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 35 է, ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 30 է:
Հաստատությունում ավելի սովորողներ ունենալու դեպքում ձևավորվում են միևնույն առարկայական ծրագրերն ուսումնասիրող մեկից ավելի դասարաններ:
Բազմահամակազմ դասարանները (ուսումնական խմբերը) կարող են լինել երկհամակազմ, եռահամակազմ, քառահամակազմ:
Երկհամակազմ խմբերում սովորողների թիվը չի կարող գերազանցել 15-ը, եռահամակազմ խմբերում՝ 12-ը, իսկ քառահամակազմում՝ 8-ը:
Հատուկ դպրոցի դասարաններում (ուսումնական խմբերում) սովորողների թիվը սահմանվում է. լսողության, տեսողության, հենաշարժական համակարգի, խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների, մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հատուկ հանրակրթական հաստատություններում` 15 սովորող, միջին և ծանր մտավոր հետամնացություն և բազմակի խնդիրներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական հաստատություններում` 9 սովորող, հակասոցիալական վարք ունեցող երեխաների հատուկ հանրակրթական հաստատություններում` 20 սովորող:
Ներկայացված նախագծի նպատակն է հստակեցնել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում դասարանների ձևավորման գործընթացը, դասարաններում սահմանել սովորողների քանակը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում