Գորիսը մնացել է առանց ջրի
Օգոստոսի 27-ի առավոտյան ժամը 11.00-ի սահմաններում կաթվածահար էր եղել Գորիս քաղաքի ջրամատակարարումը: «Մուխուրթուրյան» 500մմ տրամագծով մայրուղային խողովակաշարով ստացվող ջրաքանակը կտրուկ նվազել էր՝ վայրկյանում 240 լիտրից իջնելով մինչեւ 70-ի:
Այս առնչությամբ «Վեոլիա ջուր»-ը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է.
«Բնականաբար, տագնապով ոտքի հանված «Արեւելք» տարածաշրջանային տնօրինության «Գորիս» եւ «Սիսիան» տեղամասի աշխատակիցները անմիջապես սկսեցին նշված ջրատարի ուսումնասիրությունը, նպատակ ունենալով բարձրանալ մինչեւ լեռներում գտնվող «Մուխուրթուրյան» ջրաղբյուր: Բայց գործը դրան չհասավ. ճանապարհին՝ Սպանդարյան գյուղի մոտակայքում ջրատարի վրա նկատվեց ջրի մեծ հոսք: Պարզվեց, որ անհայտ անձինք բացել էին խողովակաշարի վրա առկա ջրթափ փականը եւ ողջ տարածքը հեղեղել ջրի ահռելի հոսքով։
Միանշանակ ասել, թե ինչով է պայմանավորված այդօրինակ անմարդկային /այլ որակում հնարավոր չէ տալ փաստին/ արարքը, չենք կարող: Գուցե դիտավորություն էր, գուցե անզգուշություն, կամ էլ դա տեղի հովիվների արարքն էր՝ ոչխարներին լողացնելու նպատակով: Ամեն դեպքում արդյունքը մեկն էր. Գորիսի, եւ ոչ միայն, տասնյակ հազարավոր բնակիչներ մնացել էին անջուր ու, բնականաբար, Վեոլիա Ջրին էին մեղադրում ստեղծված իրավիճակի համար:
Հասկանալի է, որ ձեռնարկված միջոցների շնորհիվ, իրավիճակն արագորեն կարգավորվեց: Սակայն սպառողների դժգհոհությունը մնաց, ինչպես նաեւ ջրմուղագործների զայրույթը: Ի՜նչ դժվարությամբ է ջուրը բերվում քաղաքներ ու գյուղեր, որքա՜ն խնդիրներ են լուծվում, միչեւ հաջողվում է բաշխիչ ցանցում ապահովել բավարար ճնշում ու ջուրը ծորակներին հասցնել, ու ինչպե՜ս է նմանօրինակ գավառական հոռի բարքերի ու սովորույթների արդյունքում թափած ջանքերը արժեզրկվում, ջրմուղագործների աշխատանքը վարկաբեկվում, շարքային սպառողների զայրույթը հարուցվում՝ նրանց ակամա տրամադրելով Վեոլիա Ջրի դեմ:
Ի՞նչ ասես: Փաստը սա է, ու թող ամեն մեկն իր գնահատականը տա կատարվածին ու երբեմն նաեւ նույն ջրի պակասից բողոքող տեղաբնակների արարքին»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում