Ֆրանսիայում չեղարկվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը
Ֆրանսիայի սահմանադրական դատարանը չեղարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Թուրքական «NTV.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ դատարանի որոշման մեջ մասնավորապես նշվել է, որ օրենքը սահմանափակում է քաղաքացիների խոսքի ազատությունը: Փոխանցում է Ermenihaber.am-ը:
Նշյալ օրենքում Հայոց ցեղասպանության մասին որևէ ուղղակի հիշատակում չկար: Սակայն, ըստ օրենքի, մարդկության դեմ գործված հանցանքների հերքումը որակվում էր իբրև «ատելության հիման վրա կատարված հանցագործություն»: Օրենքի սահմաններում մեղավոր ճանաչված անձը կարող էր դատապարտվել 1 տարվա ազատազրկման և տուգանվել 40.000 եվրոյով:
Ֆրանսիայի ազգային ժողովի և սենատի կողմից քվեարկությամբ ընդունված այս օրենքը հարուցել էր Թուրքիայի և Ֆրանսիայի թուրքական կառույցների դժգոհությունը: Թուրքական կազմակերպությունները դիմել էին Ֆրանսիայի սահմանադրական դատարան՝ օրենքը չեղարկելու պահանջով: Նշվում է, որ սահմանադրական դատարանն իրավունք ունի չքննարկելու նմանատիպ պահանջները: Բայցևայնպես հայցը ընդունվել էր վարույթ և թուրքական կողմի պահանջը, փաստորեն, բավարարվեց: Ֆրանսիայի սահմանադրական դատարանի այս որոշումը Թուրքիայի կողմից գնահատվել է որպես «իրավական հաղթանակ»:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ևս մեկ նմանատիպ օրենք էր ընդունվել նաև Նիկոլա Սարկոզիի նախագահության օրոք: Ցավոք, այդ օրենքը ևս չեղարկվեց սահմանադրական դատարանի կողմից՝ «խոսքի ազատությունը սահմանափակելու» հիմնավորմամբ:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Ուրուգվայի խորհրդարանում Հայոց Ցեղասպանության մերժումը դատապարտող օրինագիծ է մտցվել
Համլետի հայրենիքը ճանաչեց հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի Սաբադել քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ պետքարտուղարը 1915 թ. Հայոց ցեղասպանությունը «ողբերգական չարագործություն» է անվանել
Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)