«Լիդիան Արմենիա»-ի կողմնակիցները գազանման նյութ են բաց թողել Ամուլսարի շահագործման դեմ բողոքող քաղաքացիների ուղղությամբ
«Լիդիան Արմենիա» ընկերության կողմնակիցներն այսօր գազանման նյութ են բաց թողել Ամուլսար տանող ճանապարհները հսկող բնապահպանների ուղղությամբ։ Ցուցարարների շրջանում վնասվածքներ ստացած մարդիկ կան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը:
«Խառը իրավիճակ էր, «Լիդիանի» տնօրենն ուզում էր ներս մտնել, մենք էլ չթողեցինք, ու այդ պահին իրենց մոտից գազ լցրեցին։ Անձամբ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Ալոյան Հայկը սարքեց ամեն ինչ»,- նշեց Վ. Գալստյանը:
Նրա խոսքով՝ արդեն 66 օր է՝ ինչ Ամուլսարի հանք տանող բոլոր հողային ճանապարհները փակված են: Այս ընթացքում, ըստ նրա, «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչներն անընդհատ փորձել են սադրիչ գործողություններ անել հարակից համայնքների՝ գնդեվազցիների, կեչուտցիների, ջերմուկցիների միջոցով:
«Մեր ժողովուրդը մեզ լավ հասկանում է, իրենք հասկացան, որ ոչ մի միջհամայնքային բախում չեն կարող անել, ստիպված Երևանից ընկերության աշխատողներին բերեցին, ովքեր անտեղյակ էին խնդրից: Իրենց հետ կարողացան հաջողությամբ այդ բախումն իրականացնել»,- ասաց նա:
Վազգեն Գալստյանը հայտնեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներն արդեն հեռացել են տարածքից։
Հիշեցնենք, որ այսօր Հայկական բնապահպանական ճակատից հայտնել էին, որ «Լիդիան Արմենիա»-ի մեքենաներն այսօր առավոտյան փակել էին Ջերմուկի ճանապարհը և հրաժարվել իրենց մեքենաները հանել:
Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ «Ամուլսարի» հանքի շահագործման դեմ հանդես եկողները գտնվում են տեղում՝ հայտարարելով, որ հանքի շահագործումը կվնասի տեղի հանքային՝ վերգետնյա և ստորգետնյա ջրերին:
Իսկ «Լիդիան Արմենիայի» իրավաբան Արմեն Մելքումյանը հերքում է ցուցարարների նկատմամբ գազանման նյութի օգտագործման մասին տեղեկությունը:
«Նման բան չի եղել: Հակառակը, նրանք խմած, թմրանյութեր օգտագործած, զինված հարձակվել են ընկերության աշխատակիցների վրա և ծեծել ու հայհոյանքներ են հնչեցրել»,- Tert.am-ին հայտնեց նա:
Արմեն Մելքումյանի խոսքով՝ եղածը տեսանկարահանված է, և «Լիդիան Արմենիա» ընկերությունը հրապարակելու է բոլոր նյութերը:
«Խնդիրն այն է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն ուրբաթ օրը ստացել էր բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգումների անցկացման արդյունքները՝ ստուգման ակտը, որտեղ արձանագրվել է 10 կետի խախտումներ: Դրանք փոքր խախտումներ են, որոնք վերաբերում են շինհրապարակների ցանկապատված չլինելուն, մեքենաները դուրս բերելուց անվադողերը լվանալուն և այլն»,- ասաց իրավաբանը:
Ըստ նրա՝ հանրությանը մտահոգող բոլոր հարցերի շուրջ տեսչական մարմինը որևիցե խախտում չի հայտնաբերել: Խոսքը Սևանի, Արփա-Սևան թունելի և Ջերմուկի ջրերի ախտոտման մասին է:
«Ստուգման ակտից հետո ընկերության աշխատակիցներն այսօր՝ 8:30-ին, գնում են աշխատանքի՝ վերցնելով պաշտոնական փաստաթղթերը: Ներկայացնում ենք ցուցարարներին՝ տեղեկացնելով, որ ժողովուրդ ջան, ձեզ մտահոգող հարցերի պատասխանների վերաբերյալ տեսչական մարմինը որևիցե խնդիր չունի: Այդ փաստաթուղթը հանձնելուց հետո նրանք անմիջականորեն կապվում են տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ, որից հետո Ա. Գրիգորյանն առաջարկում է չեղարկել ամեն ինչ և նոր ՇՄԱԳ (շրջակա միջավայրի ազդեցության գնահատում) անցկացնել: Սա ապօրինի, իրավական տեսանկյունից որևիցե հիմք չունեցող, ականջահաճո հայտարարություններ են»,- հայտարարեց ընկերության իրավաբանը:
Արմեն Մելքումյանը նաև ընդգծում է, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը մինչ պաշտոնը ստանձնելը ցուցարարների աջակիցն է եղել և ներկայումս էլ վայելում է նրանց աջակցությունը. «Նա ուղիղ կապ ունի ցուցարարների հետ, խոսում է, կիսվում են բոլոր տեղեկություններով: Որպես պաշտոնյա արգելված է նրան նման գործելաոճը»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում