Անգելա Մերկելի օդանավը վայէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի օդանավը վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում:
Նա նախօրեին եղել է Վրաստանում, իսկ Հայաստանից հետո կայցելի նաեւ Ադրբեջան: Նա բանակցություններ կանցկացնի երեք երկրների ղեկավարների հետ, կքննարկի անվտանգության հարցերը, երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում իրավիճակը եւ տնտեսությունը:
Երեւանում Գերմանիայի կանցլերը բանակցություններ կվարի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Գերմանական կառավարության աղբյուրը տեղեկացրել է, որ երբ լայնամասշտաբ ցույցերի արդյունքում Փաշինյանը գլխավորեց կառավարության ղեկավարի պաշտոնը, պետությունների հարաբերություններում «դրական օրակարգ» նկատվեց:
«Մեր կարծիքով այժմ լավ ժամանակ է այս երկիր այցելելու համար», - նշել են Բեռլինում: Մերկելը կհանդիպի նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ եւ կայցելի 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Երեւանից Անգելա Մերկելը կմեկնի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Ալհամ Ալիեւի հետ եւ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը, երկկողմ օրակարգը, ինչպես նաեւ էներգետիկայի հարցերը:
Ըստ ամենայնի, օրակարգում կլինի նաեւ վերջերս տեղի ունեցած սկանդալն է, որը կապված է նրա հետ, որ Ադրբեջանը Մերկելի կուսակցությունից (Քրիստոնեադեմոկրատական միություն) Բունդեսթագի պատգավոր Ալբերտ Վայլերին ընդգրկել է անցանկալի անձանց ցանկում եւ թույլ չի տվել նրան երկիր մուտք գործել:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում