Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ) Հայտարարություն Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Հայաստան

101-րդ օրվա անելիքը

Նախորդ հարյուր օրվա ընթացքում նոր կառավարությունից ակնկալել աննկարագրելի ձեռքբերումներ, սոցիալական բարելավում, կենսամակարդակի բարձրացում՝ անլուրջ է։ Եվ գիտակից մարդիկ նման հարց չեն դնում։ Հարյուր օրում հնարավոր չէր երկրի հետագա զարգացման բոլոր հիմքերը դնել։ Եվ նման պահանջներ դնելը ազնիվ չէ։ Նույնիսկ հարյուր օրվա քննարկումն ինքը ֆորմալ բնույթ է կրում՝ այնքանով, որքանով ընդունված է դա անել։ Դրա կիրառական կարևորությունը փոքր է։

Շատ ավելի կարևոր է հասկանալ 101-րդ օրվա անելիքը, հաշվարկել սցենարները՝ ինչ զարգացումներ են հնարավոր, բարձրաձայնել ռիսկերը։ Մեր երկրում և մեր շուրջը կատարվողը շատ ավելի բարդ ու խորքային է, քան մենք պատկերացնում ենք։ Քաղաքական դաշտի դեֆոլտի, հանրային քննարկումների ապշեցնող պարզունակության և օր օրի ուժեղացող ագրեսիվության պայմաններում մենք կարող ենք բաց թողնել պրոցեսներ, որոնց համար հետագայում ստիպված ենք լինելու չափազանց թանկ գին վճարել։

Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են։

Ի վերջո, երկրում ստեղծվել է նոր իրողություն, իսկ դա նշանակում է նոր զարգացումներ, նոր ապագա։ Իմ խորին համոզմամբ՝ բանաձևը հետևյալն է՝ վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են։ Հինը փլվեց, որովհետև սպառվել էր, փլվեց, որովհետև հին էր՝ 21-րդ դարի չէր։ Հինն այլևս չկա ու չի լինելու։ Բայց նորն ունի մի քանի տարբերակ։ Դրա մասին է պետք մտածել։ Կյանքը մեզ ստիպելու է դրանց անդրադառնալ՝ ինչքան էլ դրանք լինեն ոչ հաճելի, ինչքան էլ լայն զանգվածներն այս պահին հակված չլինեն քննարկման։ Մեզ սպասվող ապագայում կարող է լինել և՛ խաղաղություն ու պատերազմ, և՛ տնտեսական աճ ու տնտեսական կոլապս, և՛ ներքին համերաշխություն ու բոլշևիզմ, և՛ նոր դաշնակիցներ ու խորը մեկուսացում ...։ Այս տարբերակները հավասարաչափ հնարավոր են և կախված են մեզնից՝ այն բանից, թե ո՛ր պրոցեսները երկրում կգերիշխեն։ Վերջնարդյունքը մեկ օրում չի լինում, դա կախված է պրոցեսներից։ Օրվա ռեժիմով է պետք արձանագրել ու հասկանալ պրոցեսները, որ հնարավոր լինի խուսափել վատագույնից։ Կետ առ կետ պետք է նկատել միտումները և չվախենալ դրանց մասին խոսել։ Մենք մեր հարթակում դա անելու ենք։ Այսօր ներկայացնում ենք առաջին երեք խնդիրները, մտահոգությունները.

Հանրության շերտերի բարիկադավորում

Մթնոլորտն է ստիպում, որ գոնե ինքնապաշտպանության համար տարբեր ուժեր, խմբեր, միավորներ, կլաններ, մեծ ընտանիքներ կառուցեն իրենց «բարիկադները»։ Տոտալ ագրեսիվության մթնոլորտն ուղղակի ստիպելու է տարբեր շերտերի՝ կազմակերպել իրենց դիմադրությունը։ Անընդհատ ստեղծվում և ստեղծվելու են կոնֆրոնտացիոն հարթակներ։ Ամեն մեկն ասում է իր «ճշմարտությունը»՝ անկախ թեմայից, և երկրում չկան երկխոսության հարթակներ։ Դրանք փլուզվել են։ Գուցե այս պահին սա դժվար նկատելի է, բայց որոշ ժամանակ անց ակնհայտ կլինի՝ իր վնասներով հանդերձ։ Այսպես շարունակվելու դեպքում ձևավորվելու են գործիքներ, հարթակներ, որոնք միայն պաշտպանվելու և պատերազմելու համար են։ Ձևավորվելու են պետություն չունեցող հասարակություններին բնորոշ մոդելներ, որտեղ միասնական պետական մտածողությունը և համակեցությունը տեղ չեն ունենալու։ Բոլորն ունենալու են ժամանակակից պայքարի գործիքները, և սկսվելու է քաոտիկ կռիվ՝ բոլորը բոլորի դեմ։ Եթե գնաց այս սցենարով, մի պահից չենք հասցնելու ֆիքսել՝ ո՛վ ում դեմ է կռվում, ո՛ր թելը ուր է տանում. պատճառը, սկիզբը, հետևանքը՝ ամեն ինչ խառնվելու է։ Մենք ունենալու ենք մի իրականություն, որտեղ միասնական պետական հասարակական օրակարգին փոխարինելու են ցեղային, ընտանեկան և խմբակային օրակարգերը։ Ու սա կլինի շատ արագ։ Պրոցեսը պետք է կանգնեցնել, և դա պետք է արվի հակառակ պրոցեսի խրախուսմամբ։

Իմ առաջարկն է. ձևավորել նոր՝ երկխոսության, պոզիտիվ և առարկայական քննարկումների հարթակներ։ Ձևավորել բանակցությունների, հրապարակային քննարկումների և պայմանավորվածությունների ֆորմատներ։ Դա կլինի իսկական հեղափոխական մշակույթ՝ քննարկել, բանակցել, գտնել լուծում։ Դրա նախաձեռնությունը, դրա առաջին քայլերը իշխանությունից պետք է գան ՝ հռետորաբանության վերանայումից մինչև ինստիտուցիոնալ լուծումներ։ Դրանից հետո մենք կտեսնենք, որ կմիանան շահագրգիռ և գիտակից շրջանակները, և այլ մթնոլորտ ու տրամաբանություն կլինի երկրում։ Հայաստանում կա շերտ, որը հասկանում է բևեռացման վտանգավորությունը։ Կմիանան նրանք, ովքեր իսկապես հասկանում են, որ վերադարձ հնին այլևս հնարավոր չէ, իսկ նորի տարբերակները շատ են, և պետք է մեծ ջանք գործադրել՝ լավ տարբերակների ընտրության համար։ Հրապարակների և սոցցանցերի աղմուկին աստիճանաբար պետք է փոխարինի խելամիտ ու հավասարակշիռ խոսքը։ Դրանից շահելու են բոլորը։

Հանել ուժայիններին բիզնեսից

Լայն զանգվածներին հաճելի է լսել այս կամ այն բիզնեսի անօրինականությունների և տուգանքների մասին։ Վայելել այս կամ այն տուգանքի չափը։ Նույնիսկ եթե չի հասկացվում, թե ինչի մասին է, միևնույն է, հաճելի է։

Բայց այն, ինչը մի փուլում հաճելի է լայն զանգվածներին, վաղը բերելու է տնտեսական անկման, բիզնեսի ակտիվության անկման։ Փողը շատ վախկոտ միավոր է, ուղղակի կփախչի Հայաստանից։ Դրանից հետո այդ նույն լայն զանգվածները նոր իշխանությունից պահանջելու են աշխատավարձ և աշխատատեղ։ Սա պրոբլեմ է, որով 90-ականներին անցել են բոլոր հետխորհրդային և արևելաեվրոպական երկրները, և բոլորը գտել են լուծումը՝ հանել ուժայիններին բիզնեսից։ Հակառակ դեպքում հաջորդ փուլերում ուժայիններն ուղղակի սերտաճելու են բիզնեսին։ ՊԵԿ-ի ցանկացած ստուգում սենսացիոն բացահայտում չէ, լրատվական սկանդալ չէ, կոռուպցիա չէ։ Ցանկացած անճշտություն թալան չէ, ցանկացած տուգանք թալանածը հետ բերել չէ և այլն։ Լրատվական կյանքը վերածվել է մի մեծ «02»-ի։ Այս պրոցեսը պետք է կանգնեցնել. բիզնեսը սիրում է կայուն, կանխատեսելի մթնոլորտ։ Ու կայուն, զարգացող բիզնեսն է ապահովելու աշխատատեղ ու աշխատավարձ։

Կենտրոնական կառավարման կորստի վտանգ

Կա մի քանի գործոն, որոնք կարող են հանգեցնել այս վիճակին, այդ թվում՝ տասնամյակների ընթացքում ձևավորված իրողությունների՝ ոչ ամբողջական պատկերացումը և անփորձ կառավարումը։

Ինչի մասին է խոսքը. ցանկացած մարզում, խոշոր բնակավայրում կան կլաններ, ֆինանսատնտեսական միավորներ, խոշոր ընտանիքներ։ Նրանք շատ արագ հարմարվելու են և արդե՛ն հարմարվում են նոր խաղի կանոններին։ Նրանցից յուրաքանչյուրը, ըստ նպատակահարմարության, ունենալու է իր «քաղաքացիական ակտիվիստներին», իր պսևդո-էկոլոգների խմբերը, իր ընդդիմադիր գործիչներին, իր լրատվական կայքերը, իր իրավապաշտպանին, իր բլոգերներին, իր ֆբ-ականներին, իր ճանապարհ փակող խմբերին և այլն։ Այս միտումն արդեն իսկ այսօր կա, վաղն այն կրելու է շատ ավելի լուրջ, կազմակերպված բնույթ։ Իշխանությունը, եթե պահը բաց թողեց, վաղը ոչ մի գործիք չի ունենալու դրա դեմ պայքարի։ Եթե մինչ հեղափոխությունը կային ռեգիոնալ ֆեոդալներ, և իրենց շահերը միջնադարյան մեթոդներով էին պաշտպանում, հիմա դա անելու են 21-դարի մեթոդներով, բայց դրանից հարցի վտանգավորությունը չի փոխվելու։ Նման գործիքներով կարելի է տապալել ցանկացած լավ նախագիծ, ցանկացած ընտրություն, ցանկացած բիզնես, ցանկացած ներդրում՝ ըստ նպատակահարմարություն։ Կարող է գալ մի պահ, որ կառավարութան շենքից ուղղակի երկիրը ամբողջապես հնարավոր չլինի կառավարել։ Հնարավոր չլինի տիրապետել պրոցեսներին։ Հենց այս պահին կան օրինակներ, որոնք փաստում են, որ այս գործընթացը, ցավոք, սկսվել է։ Սրա մասին պետք է շատ լուրջ մտածել։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Շարունակելի