Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ) Հայտարարություն Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Մամուլ

Գործ կա, իսկ աշխատավա՞րձ

«Փաստ» թերթը գրում է. «Ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել իր էջում, որտեղ նշել էր, թե համաձայն իր ստացած արձագանքների, տարբեր գործատուներ նշում են, որ ունենք աշխատատեղ, սակայն չկան համապատասխան որակավորմամբ մասնագետներ: Վարչապետն արդարացիորեն նշում է, որ մեր կրթության եւ ինքնակրթության համակարգերը համաձայնեցված չեն աշխատաշուկայի պահանջներին: Այստեղ, անշուշտ, վիճակելու բան չկա, սակայն մեկ այլ խնդիր, այնուամենայնիվ, կա: Ըստ էության՝ աշխատատեղերը նշանակում են ոչ թե բարձր որակավորում պահանջող եւ բարձր աշխատավարձ առաջարկող աշխատանքների առկայություն, օրինակ՝ այս կամ այն տեղեկատվական տեխնոլոգիաների կամ բանկային ոլորտներում, այլ միջին մասնագիտական կրթությամբ եւ միջին խավը ներկայացնող քաղաքացիներին հասանելի աշխատատեղեր: Հենց սա է լրջագույն խնդիրը, որն այսօր առկա է հայաստանյան հասարակության մեջ:

Բարձր որակավորմամբ մասնագետների պահանջարկ կա նաեւ շատ այլ զարգացած երկրներում, սակայն դրանք գոյություն ունեն մատների վրա հաշված ոլորտներում, որոնք էական ազդեցություն չեն կարող ունենալ գործազրկության վիճակագրության վրա: Սա նորմալ է, աննորմալ է այն, որ ընդամենը դպրոցական կամ միջին մասնագիտական կրթությամբ հարյուր հազարավոր քաղաքացիներ չեն կարողանում աշխատանք գտնել, սա էլ, իհարկե, առնչվում է կրթական համակարգի հետ, որտեղ մեծ հաշվով չի գործում միջին մասնագիտական կրթության կամ, այսպես ասած, քոլեջ–տեխնիկում օղակը: Մյուս կողմից, եթե այն գործի էլ, ապա հարց է առաջանում, թե որտե՞ղ են աշխատելու այդ մարդիկ: Սրանք հարցեր են, որոնց շղթան կրկին անգամ բերում է զարգացած տնտեսություն ունենալուն:

Այսօր Հայաստանում զբաղվածների գերակշիռ հատվածը գտնվում է կամ պետական ոլորտում, կամ էլ սպասարկման: Տնտեսագետներն ու համապատասխան մասնագետները, թերեւս, ավելի մանրամասն կներկայացնեն իրավիճակը, սակայն անգամ առանց նման հետազոտությունների, ամեն ինչ անզեն աչքով էլ պարզ է:

Վերջապես, եթե մենք ասում ենք աշխատանք, ապա ի՞նչ նկատի ունենք, ընդամենը զբաղվածությո՞ւն, թե՞ այնպիսի զբաղվածություն, որի արդյունքում քաղաքացին կկարողանա արժանավայել ապրել: Այս տեսանկյունից վերջին շրջանում սոցցանցային հարթակներում շատ լայն տարածում է ստացել «գործկա» հեշթեգը, որը, սակայն, այդպես էլ չի պատասխանում՝ «իսկ աշխատավարձ կա՞» հարցին: Ի վերջո, կամավորական աշխատանքն էլ կարող է աշխատանք համարվել, հիմա ի՞նչ, համարենք, որ գործ կա՞: Չէ՞ որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ հայաստանյան աշխատաշուկայում առաջարկվող աշխատավարձը տատանվում է 60–120 000 դրամի սահմաններում: Կարծում ենք՝ բացարձակ իմաստ էլ չկա հաշվարկներ կատարել, թե նման աշխատավարձն ու 4 հոգուց կազմված ընտանիքի պահանջները ինչքանով են հարաբերվում միմյանց հետ:

Վերջապես, մասնագետների ու որակավորված մասնագետների մասին: Կարծես թե ակնհայտ է չէ՞, որ չի կարող լինել հասարակություն, որտեղ բոլորը որակավորված մասնագետներ են, որովհետեւ անգամ ներկայիս պայմաններում մեր բարձրագույն հաստատություններն ավարտած քաղաքացիների շատ փոքր հատվածն է իսկապես մասնագետ դառնում՝ տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Եվ ուրեմն՝ պահանջել, որպեսզի բոլորը լինեն մասնագետ, ավելին՝ լավ մասնագետ, բոլորովին էլ չի կարող հարցի լուծում լինել այն պարզ պատճառով, որ դա չի լինի:

Իհարկե, որակավորված մասնագետներն առավել մրցակցային են եւ ի վերջո գտնում են աշխատանք, բայց չէ որ հենց հիմա էլ այդպես է, հիմա էլ, նախկինում էլ լավ մասնագետը աշխատանք ուներ՝ խոսքը աշխատանքի մասին է, ոչ թե ուղղակի զբաղվածության կամ, ինչպես ժողովրդական լեզվով ասում ենք, «բզբզալու», ուստի՝ խնդիրն այստեղ մասնագետները չեն, նրանք կարող են լուծել իրենց խնդիրները, խնդիրն այստեղ սովորական քաղաքացիներն են, ովքեր ունեն ոչ պակաս արժանավայել ապրելու եւ աշխատելու իրավունք, քան տաղանդավոր ու Հայաստանի համար աստղաբաշխական թվերով վարձատրվող ծրագրավորողները: Դե ի վերջո, բոլորս չէ, որ Նյուտոն կամ Էյնշտեյն պիտի լինենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում