Երևանի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը։ Նա ոստիկանության կադրերի ռեզերվում է:
Այս մասին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Հարցին, թե ով է լինելու Երևանի նոր ոստիկանապետը, Է. Ջանոյանը պատասխանեց, որ նշանակում դեռևս չկա:
Նշենք, որ Արտակ Պողոսյանն այս պաշտոնին նշանակվել էր հունիս ամսին: Արտակ Պողոսյանը մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնը: Նախկինում նա ղեկավարել է Երևան քաղաքի Կենտրոնականի բաժինը:
Հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ էր ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում