Հայաստան են ժամանել ԱՄՆ-ի եւ Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչները
Օգոստոսի 20-ից 24-ը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի հրավերով Հայաստանի Հանրապետություն են ժամանել ԱՄՆ-ի եւ Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչները:
Խմբի անդամներին ընդունել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանը: Այցի նպատակն է փորձագիտական քննարկումներ անցկացնել զինված ուժերում ինքնասպանությունների ու ինքնախեղումների կանխարգելման, «թեժ գծի» գործունեության արդիականացման, հոգեբանական աջակցության տրամադրման կարողությունների զարգացման, հավասար հնարավորությունների ապահովման եւ մարդու իրավունքների ամրապնդմանն առնչվող այլ հարցեր:
Քննարկմանը մասնակցել են նաեւ ՀՀ ՊՆ ՄԻԲ կենտրոնի, ԶՈՒ հոգեւոր ծառայության, ԱՀՏԱ եւ ռազմաբժշկական վարչությունների եւ ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ: Այցի շրջանակում փորձագետները այցելել են Երեւանի կայազորային հոսպիտալ եւ ՊՆ ռազմական ոստիկանություն, ինչպես նաեւ հետեւել են ՊՆ ՄԻԲԿ «թեժ գծի» աշխատանքներին: Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության շրջանակի հետագա ընդլայնման եւ զարգացման համար:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում