Մանվել Գրիգորյանը կհարցաքննվի՞ Մարտի 1-ի գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարտի 1-ի գործի շրջանակներում դեռեւս չի հարցաքննվել 2008թ. այդ իրադարձությունների օրերին ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Մանվել Գրիգորյանը, որ հիմա հափշտակության եւ ապօրինի զենք-զինամթերք պահպանելու մեղադրանքով մեկ այլ գործով գտնվում է կալանքի տակ:
Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշել է. «Իմ մասնակցությամբ, ոչ, այդ գործով նա չի հարցաքննվել»:
Հիշեցնենք՝ 2008թ. փետրվարյան օրերին սպասվում էր, որ ընդդիմությանը կմիանան ՊՆ փոխնախարարներ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը: Ի դեպ, Մելքոնյանն արդեն այս գործով հարցաքննվել է:
Մինչ այդ, տեղեկացնենք, երեկ Մանվել Գրիգորյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն` Էնդոկրինոլոգիայի բաժանմունք: Ինչպես հայտնի է` Գրիգորյանը թոքի քաղցկեղ ունի, եւ վերջին օրերին փաստաբանը նշում էր, որ գնալով նրա առողջական վիճակը վատանում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում