Դանակահարություններ Գառնիում. ոստիկանությունը որոնում է կասկածյալին (տեսանյութ)
Օգոստոսի 18-ին՝ ժամը 19։15-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Գառնիի շտապօգնությունը արնահոսող վերքերով երկու տղամարդու տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, որտեղ պարզվեց տուժածների ինքնությունը՝ հայր ու որդի էին: Երկուսի մոտ էլ մարմնի տարբեր հատվածներում ախտորոշվել էին կտրած վերքեր:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ու Գառնիի բաժանմունքի ծառայողները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու համար:
Արդյունքում պարզվեց, որ տղամարդկանց Գառնի գյուղի Գեղարդի խճուղում դեռևս չպարզված առարկայով հարվածներ է հասցրել երևանցի, 1981 թվականին ծնված Արտյոմ Ղազարյանը:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում