«Սա առաջին դեպքը չէ». Կամո Արեյանը՝ նոր քաղաքապետի հետ աշխատելու հնարավորության մասին
Իրադարձություններից առաջ մի ընկեք, ամեն ինչ ընթանում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 22-ին, Հայ-չինական դպրոցի բացման արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը՝ անդրադառնալով հարցին, թե պատկերացնո՞ւմ է իր աշխատանքը նոր քաղաքապետի հետ:
«Արդեն որոշված է ընտրության օրը, ամեն ինչ կլինի օրենքով: Ինչ վերաբերում է իմ զգացողությանը, ապա սա առաջին դեպքը չէ»:
Ինչ վերաբերում է կոնկրետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, Կամո Արեյանն ասաց. «Իմ պատկերացումներն իմ անձնական տեսլականն ու գաղտնիքն են: Հայկ Մարությանի վերաբերյալ որեւէ բան չունեմ ասելու: Որեւէ գնահատական չեմ կարող տալ այդ մարդուն: Մարդն ունի իր որակական հատկությունները եւ կոռեկտ չէ որեւէ գնահատական տալ որեւէ անձի, որեւէ թեկնածուի: Իմ ցանկությունները մի քչփորեք, դա իմ անձնական գաղտնիքն է, իմ անձնական որոշումն է:
Ես չարամիտ մարդ չեմ, մեծահոգի եմ, սիրում եւ պաշտում եմ իմ երկիրը: Ես ժլատ ու փոքրոգի չեմ, ամեն ինչ կտամ մարդկանց, որ ամեն ինչ լինի ավելի լավը, քան ես էի անում»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում