Մենք գալիս ենք իշխանափոխություն իրականացնելու համար․ Արմեն Մարտիրոսյան
Այսօր տեղի ունեցած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ակտիվի հավաքի ժամանակ ներկայացվել են «365 օր» ծրագրի 12 առաջարկները։ Հավաքի ժամանակ ելույթ է ունեցել նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
Սկսվեց։ Սկսվեց մեր պայքարը, սկսվեց քարոզարշավը, սկսվեց դեպի հաղթանակ մեր քայլարշավը։
Մենք երկար ժամանակ ենք ասել, որ Հայաստանում անհրաժեշտ է միասնություն, որ Արցախը, Սփյուռքը Հայաստանի հետ միասին մեկ օրգանիզմ պետք է լինեն և մեր քայլերը պետք է միասնական ջանքերով տանենք դեպի հաղթանակի։
Այսօր այդ եռամիասնությունը ստեղծել ենք․Դաշինքը ներառում է և Արցախը, և Սփյուռքը, առավել ևս՝ Հայաստանը։ Ժառանգություն, համախմբում, հաղթանակ։
Հերիք է, որ մեր քաղաքացիները ապրեն անարժանապատիվ, հերիք է, որ անարդարությունը ամեն օր բախի նրանց դռները, հերիք է, որ Հայաստանի քաղաքացին աղքատության ճիրաններում լինի։ Հերիք է, որ մենք իշխանություններին հնարավորություն տանք գրպանահատությամբ զբաղվել և տարատեսակ տուգանքներով, մոնոպոլիաներով և այլ մեխանիզմներով մեզ հարստահարեն։ Հերիք է։
Մենք գալիս ենք իշխանափոխություն իրականացնելու համար, մենք գալիս ենք մեր արժանապատվությունը վերականգնելու համար։ Մենք գալիս ենք հայ քաղաքացուն, հայ գյուղացուն հնարավորություն ընձեռելու, որ կարողանա իր աշխատանքով, իր նվիրումով շենացնի Հայոց երկիրը, իր ընտանիքը։ Մենք գալիս ենք ու մենք հաղթելու ենք։
Մենք խոսելու ենք այն քայլերի մասին, որոնք շատ մեծ ջանք չեն պահանջում, բայց մեծ կամք են պահանջում։ Մենք այդ կամքն ունենք, և այդ քայլերն էլ ունենք։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)